Տպել
19.09.2015
ԱԺ նախագահը մրցանակներ է հանձնել լավագույն հեծանվորդներին
1 / 13

Սեպտեմբերի 19-ին ՀՀ Ազգային ժողովը եւ ՀՀ հեծանվային մարզաձեւի ֆեդերացիան ՀՀ Անկախության 24-րդ տարեդարձին նվիրված կազմակերպել էին «Անկախ սերունդ, առողջ սերունդ» հեծանվավազք՝ «ԱԺ նախագահի գավաթ» մրցաշարը:

Մրցաշարը մեկնարկել է Իսակովի պողոտայի հեծանվահրապարակից: Ընթանալով Երեւանի մի շարք փողոցներով՝ շուրջ 100 հեծանվորդ մրցավազքն սկսել են Բաղրամյան պողոտայի սկզբնամասից՝ անցնելով 450 մետր: Հաղթական սահմանագիծը հատած երեք մարզիկներն ԱԺ բակում զբաղեցրել են պատվո հարթակի իրենց տեղերը: Հաղթանակած հեծանվորդներին մրցանակները հանձնել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Երրորդ տեղն զբաղեցրած Մհեր Մկրտչյանը եւ երկրորդ տեղն զբաղեցրած Պավել Ստեփանյանն արժանացել են մեդալների, իսկ առաջին պատվավոր տեղն զբաղեցրած Դավիթ Մկրտչյանին խորհրդարանի ղեկավարը հանձնել է խորհրդանշական գավաթը: Գալուստ Սահակյանն ԱԺ նախագահի ոսկե հուշամեդալով է պարգեւատրել Եվրոպայի չեմպիոն, աշխարհի փոխչեմպիոն Էդգար Ստեփանյանին, իսկ ՀՀ հեծանվային մարզաձեւերի հավաքականի մարզիչ Արմեն Գյոզալյանն արժանացել է ԱԺ պատվոգրի եւ դրամական պարգեւի:

Նշենք, որ միջոցառմանը ներկա էին նաեւ ԱԺ պատգամավորներ, ՀՀ սպորտի եւ երիտասարդության նախարար Գաբրիել Ղազարյանը եւ ՀՀ հեծանվային մարզաձեւի ֆեդերացիայի նախագահ Արման Սահակյանը:

Մրցաշարի կապակցությամբ Ազգային ժողովի բակում կազմակերպվել էր տոնական համերգ:


17.07.2024
Հակոբ Արշակյանի ելույթը ՄԱԿ-ի կայուն զարգացմանը նվիրված բարձր մակարդակի քաղաքական ֆորումի խորհրդարանական ֆորումում
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը մասնակցել է Կայուն զարգացմանը նվիրված 2024 թվականի Բարձր մակարդակի քաղաքական ֆորումին: Աժ նախագահի տեղակալը ելույթ է ունեցել ֆորումի շրջանակաում: «Տիկի՛ն նախագահ, Գործընկեր պատգամավորնե՛ր, Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, Ինձ համար պատիվ է ելույթ ունենալ այս հարգարժան լս...

17.07.2024
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանին
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 17-ին ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: Ողջունելով դեսպանին խորհրդարանում` Ռուբեն Ռուբինյանը զրուցակցին շնորհավորել է Իրանում տեղի ունեցած արտահերթ նախագահական ընտրությունները բար...