Տպել
21.09.2015
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ
1 / 1

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ: Ուղերձում ասված է.

«Սիրելի հայրենակիցներ,
շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության Անկախության 24-րդ տարեդարձի առթիվ:
Շուրջ քառորդ դար մենք տերն ենք մի արժեքի, որի համար այսօր էլ աշխարհում դեռ պայքար է մղվում, կյանքեր են զոհաբերվում, սահմանային գծեր սրբագրվում:Դա այն արժեքն է, որ մեր մեջ արհեստականորեն չի մտցվել ինչ-որ մեկի կողմից, այլ ամուր նստած է մեր գիտակցության ու հոգու մեջ, արժեք, որից մենք երբեւէ չենք հրաժարվել, եթե նույնիսկ ոմանք փորձել են այն ուժով հանել մեր միջից:

Մենք վստահորեն ու միասնական ենք կատարել մեր ընտրությունը, եւ պարտավոր ենք նույն վստահությամբ ու համախմբվածությամբ լիարժեք իրականություն դարձնել այն ամենը, ինչ ամփոփված է անկախության գաղափարի մեջ: Հակառակ դեպքում այն կնմանվի չամբողջացած երազանքի ու կիսատ մնացած ցանկության: Մեր հաղթանակները վկան են, որ մենք չենք կարող կիսատ երազանք ունենալ, որովհետեւ դա վտանգավոր է ապագայի համար: Ուստիեւ աշխարհի տարբեր վայրերում դրսեւորվող մեր ներուժի, բազմիցս ապացուցված մեր կենսունակության, ապագայի հանդեպ ամուր հավատի շնորհիվ մեր հաղթանակների շարունակականությունն ապահովելու, անընդհատ երազելու եւ այն իրականություն դարձնելու հնարավորություն ու պարտավորություն ունենք, ինչին այլընտրանք չունենք: Հակառակը անհետանալն է աշխարհի քարտեզից, որի առաջին ու հիմնավոր ստեղծողներից ու այն գծողներից ենք, ինչի հետ հաշվի են նստում նույնիսկ նրանք, ովքեր արհեստականորեն ու ակամա են հայտնվել այդ քարտեզին:

Սիրելի հայրենակիցներ,
հայրենիքը յուրաքանչյուրիս մեջ է անկախ մեր բնակության աշխարհագրական տարածքից՝ միավորելով մեզ եւ միավորվելով մեր մեջ: Անկախության համար պայքարել ենք առանց այդ տարածքն ու տարածությունը հաշվի առնելու, ազատ ու անկախ ապրելու գաղափարը սերնդեսերունդ գիտակցաբար միմյանց փոխանցած, սփյուռքից դեպի Հայաստան ու Արցախ եւ հակառակ ուղղությամբ գցված, մշտապես ամրապնդվող, երազանքների ու գործնական քայլերի, ազգային մտածողության ու գործելակերպի վրա հիմնված համահայկական կամրջով ու համաժողովրդական ջանքերով: Մենք համատեղել ենք մեր երազանքը եւ գաղափարը, մեր միջոցներն ու հնարավորությունները, մեր զարկն ու զենքը եւ հաղթել: Մենք համատեղում ենք այդ ամենը նաեւ հիմա եւ շարունակելու ենք հաղթել, որովհետեւ պատմական արդարության վերջնական վերականգնումը նշանակում է երազանքի ամբողջացում համահայկական գիտակցական ու աշխարհագրական տարածքում:

Մաղթում եմ բոլորիս խաղաղություն ու լավատեսություն, ավելի բարեկեցիկ ու ավելի հզոր հայրենիք, որ պիտի շարունակենք կառուցել միասին՝ հավատով, վստահությամբ ու սիրով»:



27.06.2024
Հայաստանը միշտ եղել է եվրոպական երկիր, որի ապագան Եվրոպայում է. Անտոն Հոֆրայթերը՝ հայ պատգամավորներին
Աշխատանքային այցով Բեռլինում գտնվող հայ խորհրդարանականները հունիսի 27-ին հանդիպել են Բունդեսթագի ԵՄ հարցերով հանձնաժողովի նախագահ Անտոն Հոֆրայթերին եւ հանձնաժողովի անդամներին: «Հայաստանը միշտ եղել է եվրոպական երկիր, եւ Հայաստանի ապագան Եվրոպայում է»,- ասել է Գերմանիայի Բունդեսթագի ԵՄ հարցերով հանձնա...

27.06.2024
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Ռիգայում էր
Լատվիայի Հանրապետությունում ԱԺ նախագահը հանդիպել է Սեյմի խոսնակին, երկրի նախագահին ու արտաքին գործերի նախարարին: Հանդիպումների առանցքում խորհրդարանական կապերն էին, տարածաշրջանային անվտանգության հարցերն ու ՀՀ-ԵՄ համագործակցությունը բոլոր ուղղություններով:   ...

27.06.2024
ՀՀ առաջնահերթություններից է ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը. Ալեն Սիմոնյանը՝ Լատվիայի ԱԳ նախարար Բայբա Բրաժեին
Լատվիայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Լատվիայի ԱԳ նախարար Բայբա Բրաժեի  հետ: Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ ՀՀ առաջնահերթություններից է ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը՝ հայտնելով, որ այդ հարցում Հայաստանն ակն...

27.06.2024
Հայաստանը մնում է նվիրված խաղաղության բանակցություններին. Սոնա Ղազարյան
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանը զեկույցով հանդես է եկել Ստրասբուրգում ընթացող վեհաժողովի նստաշրջանում: «Մեծարգո' նախագահ, հարգելի' զեկուցողներ, հարգելի' գործընկերներ, Հայաստանն ունի բարեփոխումների կարեւոր օրակարգ, եւ դա հստակ արտացոլված է զեկույցում: Անկախ այն դժվարություններից, ո...

27.06.2024
Հեղափոխությունից ի վեր Հայաստանը բռնել է համապարփակ ժողովրդավարական բարեփոխումների ուղին. Արուսյակ Ջուլհակյան
ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցում է Ստրասբուրգում ընթացող ԵԽԽՎ նստաշրջանի աշխատանքներին: Իր ելույթում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արուսյակ Ջուլհակյանն ասել է. «Հարգարժա'ն գործընկերներ, Մեծ պատիվ է այսօր պատմել ձեզ 2018 թվականի հեղափոխությունից ի վեր Հայաստանում իրականացված նշանակալի ժողովրդավարական բ...