Տպել
22.09.2015
ԱԺ պատգամավորների գործուղումներ

Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի Եվրոպայի տարածաշրջանի 28-րդ նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով 2015 թվականի հոկտեմբերի 12-17-ը Ջերսի (Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն) կգործուղվեն Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանը, ՀՀ ԱԺ պատվիրակության անդամներ Արմեն Ռուստամյանը եւ Մնացական Մնացականյանը:

Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի (ԱՊՀ ՄԽՎ) շրջանակներում ժոգորկու Քենեշի պատգամավորների ընտրություններին դիտորդական առաքելությամբ մասնակցելու նպատակով 2015 թվականի հոկտեմբերի 2-5-ը Բիշքեկ (Ղրղզստանի Հանրապետություն) կգործուղվեն ՀՀ ԱԺ պատգամավորներ Տիգրան Ուրիխանյանը եւ Էդմոն Մարուքյանը:

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի Բելառուսի հարցերի աշխատանքային խմբի նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով 2015 թվականի սեպտեմբերի 23-25-ը Քիշնեւ (Մոլդովայի Հանրապետություն) կգործուղվի ՀՀ ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի (ԱՊՀ) Երիտասարդական միջխորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով 2015 թվականի սեպտեմբեի 22-26-ը Սանկտ Պետերբուրգ (Ռուսաստանի Դաշնություն) կգործուղվի ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Վահե Էնֆիաջյանը: