ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը եւ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության ու հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը սեպտեմբերի 24-ին հանդիպել են Թուրքմենստանի Մեջլիսի նախագահի տեղակալ Կուրբանգյուլ Բայրամովայի գլխավորած պատվիրակության հետ:
Ողջունելով հյուրերին՝ ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը բարձր է գնահատել երկու երկրների ժողովուրդների բարեկամությունը:
Արա Բաբլոյանը կարեւորել է առողջապահության ոլորտում Թուրքմենստանում իրականացվող ծրագրերը՝ հատկապես հանրային առողջապահության բնագավառում, ծխելու դեմ իրականացվող պայքարում, մոր եւ մանկան առողջության պահպանման, սիրտանոթային, դիաբետիկ հիվանդությունների կանխարգելման հարցերում:
Հանձնաժողովի նախագահը տեղեկացրել է, որ հանձնաժողովում քննարկվում է «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Նա նշել է, որ օրենսդրորեն փորձում են կանխարգելել սեռով պայմանավորված հղիության ընդհատումները:
Կուրբանգյուլ Բայրամովան շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, նշել, որ երկու երկրների բազմակողմ հարաբերությունները զարգանում են դինամիկ եւ փոխշահավետ: Նա նկատել է, որ նման հանդիպումները հնարավորություն են տալիս էլ ավելի խորացնել հարաբերությունները, լսել միմյանց կարծիքները, կատարել փորձի փոխանակում:
Կուրբանգյուլ Բայրամովան մանրամասն ներկայացրել է այն առողջապահական ծրագրերը, որոնք իրականացնում են Թուրքմենստանի իշխանությունները:
Հանդիպմանը զրուցակիցները պատրաստակամություն են հայտնել էլ ավելի խորացնել հարաբերությունները առողջապահության բնագավառում:
Տեղեկատվություն
Ազգային ժողովում հավատարմագրված լրագրողներին հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ին նախատեսված ճեպազրույցները տեղի են ունենալու վաղը՝ սեպտեմբերի 25-ին` ժամը 11:00-ին, ԱԺ 334 սրահում: ...
Մամուլի ասուլիս Ազգային ժողովում
ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը եւ հանձնաժողովի անդամ Թեւան Պողոսյանը սեպտեմբերի 24-ին կայացած մամուլի ասուլիսում մանրամասներ են ներկայացրել հանձնաժողովի պատվիրակությունների՝ Չինաստան եւ Գերմանիա կատարած այցերի արդյունքների վ...