Տպել
29.09.2015
ՀՀ-ում Իրանի դեսպանին ընդունել է Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավարը
1 / 1

ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Վահրամ Բաղդասարյանը սեպտեմբերի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսիին՝ դեսպանական առաքելության ավարտի կապակցությամբ:

Բարձր գնահատելով եւ արժեւորելով Հայաստանի եւ Իրանի միջեւ առկա բազմակողմ հարաբերությունները, Վահրամ Բաղդասարյանը նշել է, որ բարեկամական հարաբերությունների, ինչպես նաեւ միջխորհրդարանական կապերի զարգացման հարցում նշանակալի ներդրում է ունեցել նաեւ դեսպան Ռեյիսին: Վահրամ Բաղդասարյանը վստահություն է հայտնել, որ դարերի պատմություն, ինչպես նաեւ պատմամշակութային հարուստ ավանդույթներ եւ կապեր ունեցող երկու երկրների օրինակելի հարաբերությունները կշարունակվեն նաեւ եկող դեսպանի պաշտոնավարման ընթացքում:

Դեսպան Ռեյիսին շնորհակալություն է հայտնել արդյունավետ համագործակցության համար եւ վստահեցրել, որ, անկախ զբաղեցրած պաշտոնից՝ շարունակելու է մնալ Հայաստանի ջերմ բարեկամը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային խնդիրներին, ԼՂ հակամարտության կարգավորմանը, արտաքին քաղաքականության հարցերին: Վահրամ Բաղդասարյանը կարեւորել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Իրանի հավասարակշռված դիրքորոշումը:


29.09.2015
ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովը ողջունում է Հայաստանում սահմանադրական բարեփոխումների առաջընթացը
Ստրասբուրգում Վեհաժողովի աշնանային լիագումար նստաշրջանի կապակցությամբ գումարված նիստի ժամանակ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովն ընդունել է հետեւյալ հայտարարությունը.«Մոնիտորինգի հանձնաժողովը ողջունում է Հայաստանում սահմանադրական բարեփոխումների առաջընթացը, որն իրական...

29.09.2015
ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերում
Սեպտեմբերի 29-ին նիստեր են գումարել ԱԺ երկու մշտական հանձնաժողով: ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նիստում Կորյուն Նահապետյանի նախագահությամբ մինչեւ մեկ տարով հետաձգվել է «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկությա...

29.09.2015
ԱԺ պատգամավորների գործուղումներ
«Արդի պայմաններում խորհրդարանների դերը միջազգային անվտանգության ապահովման գործում» խորագրով միջազգային խորհրդարանական չորրորդ համաժողովի աշխատանքներին մասնակցելու համար սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) կգործուղվի ԱԺ պատգամավոր Արտակ Զաքարյանը: ...

29.09.2015
Գալուստ Սահակյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Իրանի դեսպանի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը սեպտեմբերի 29-ին հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսիի հետ: Գալուստ Սահակյանը, բարձր գնահատելով դեսպանի դիվանագիտական գործունեությունը, հատկապես կարեւորել է ՀՀ Ազգային ժողովի եւ Իրանի Իսլամակ...

29.09.2015
Հանդիպում ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
Սեպտեմբերի 29-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսիին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում: Ողջունելով դեսպանին՝ Արտակ Զաքարյանը բարձր է գնահատել ն...