Տպել
30.09.2015
ՀՀ ԱԺ նախագահը մասնակցել է ՀՊՄՀ ուսանողների երդման արարողությանը
1 / 4

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը սեպտեմբերի 30-ին մասնակցել է Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի տարբեր ֆակուլտետների առաջին կուրսերի ուսանողների երդման արարողությանը: Նշենք, որ Մանկավարժական համալսարանի առաջին կուրսեցիների երդման արարողությունն ավանդաբար տեղի է ունենում Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում:

Շնորհավորելով նորընծա ուսանողներին եւ բարձր գնահատելով նրանց ընտրած՝ ուսուցչի մասնագիտությունը՝ Ազգային ժողովի նախագահը նշել է. «Որպես ազգի հոգեւոր մշակ՝ այսօրվա առաջին կուրսեցիներն ապագայում պիտի սերունդներ դաստիարակեն՝ ծառայելով ազգին, կրթելով հայրենասեր ու գրագետ քաղաքացիներ: Ավելի բարձր ու վեհ նպատակ դժվար է գտնել: Ուժեղ սերնդի, հզոր հայրենիքի ստեղծումը կախված է ազգը կրթող ուսուցիչներից»:

Գալուստ Սահակյանն ընդգծել է հատկապես միջոցառման անցկացման վայրը՝ մեծ լուսավորիչ Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանը եւ մաղթել ապագա մանկավարժներին լինել նրա արժանի հետեւորդները:


17.07.2024
Հակոբ Արշակյանի ելույթը ՄԱԿ-ի կայուն զարգացմանը նվիրված բարձր մակարդակի քաղաքական ֆորումի խորհրդարանական ֆորումում
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը մասնակցել է Կայուն զարգացմանը նվիրված 2024 թվականի Բարձր մակարդակի քաղաքական ֆորումին: ԱԺ նախագահի տեղակալը ելույթ է ունեցել ֆորումի շրջանակում: «Տիկի՛ն նախագահ, Գործընկեր պատգամավորնե՛ր, Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, Ինձ համար պատիվ է ելույթ ունենալ այս հարգարժան լսա...

17.07.2024
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանին
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 17-ին ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: Ողջունելով դեսպանին խորհրդարանում` Ռուբեն Ռուբինյանը զրուցակցին շնորհավորել է Իրանում տեղի ունեցած արտահերթ նախագահական ընտրությունները բար...