Տպել
05.10.2015
Երիտասարդական խորհրդարանում ընտրվել են մշտական հանձնաժողովների նախագահներ
1 / 5

Սեպտեմբերի 30-ին տեղի են ունեցել ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովին կից երիտասարդական խորհրդարանի հանձնաժողովների նիստերը եւ ընտրվել են հանձնաժողովների նախագահներ:

Առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Խաչատուր Մարգարյանը:

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Հուրի Բաղդասարյանը:

Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվել է Աննա Մկրտչյանը:

Գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Գոռ Վարդանյանը:

Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Ռաֆֆի Քարամյանը:

Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Գեւորգ Աբգարյանը:

Պետական եւ իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Կարեն Ամիրյանը:

Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Հռիփսիմե Մկրտչյանը:

Տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Լուսինե Սահակյանը:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Հայկ Դերզյանը:

Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Հովհաննես Թորոսյանը:

Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվել է Նարեկ Թադեւոսյանը: