Տպել
06.10.2015
Բաց դաս Ազգային ժողովում
1 / 5

Հոկտեմբերի 6-ին ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարան էին այցելել Երեւանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ուսանողներն ու դասախոս Կարինե Քալանթարյանը:

ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Հրայր Թովմասյանը, ողջունելով ուսանողներին, ներկայացրել է սահմանադրական բարեփոխումների ընթացակարգը, մանրամասն անդրադարձել սահմանադրական փոփոխությունների նախագծում առկա եւ հանրության շրջանում լայնորեն քննարկվող որոշ դրույթների:

Այնուհետեւ ուսանողները հանդիպել են ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ: Ուսանողներն ԱԺ փոխնախագահին ուղղել են բազմաթիվ հարցեր, որոնք վերաբերել են օրենսդիր մարմնի գործունեությանը, սիրիահայերի խնդիրներին, ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 70-րդ նստաշրջանում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթի շեշտադրումներին, ԼՂ հակամարտության կարգավորման հարցին եւ այլն:

Այցի ավարտին ուսանողները Ազգային ժողովի նիստերի դահլիճում լուսանկարվել են ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ: