Տպել
07.10.2015
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Գրադարանավարի օրվա առթիվ
1 / 1

«Գրադարանային համակարգի հարգելի աշխատակիցներ, շնորհավորում եմ ձեզ Գրադարանավարի օրվա առթիվ:

Այսօր բոլոր նրանց տոնն է, ովքեր սիրում են գիրքը՝  գիրք գրողների, այն պահպանողների եւ ընթերցողների տոնը:

Մինչեւ հրատարակվելը գիրքը գրողի սեփականությունն է, լույս տեսնելուց հետո դուք դառնում եք այն պահպանողն ու տարածողը: Գրադարանների ընթերցասրահներում բազմանշանակ ու խորիմաստ լռություն կա, որը դաստիարակում է ու կրթում, գիտելիք տալիս ու մտածել սովորեցնում: Դուք, այդ լռությանը լեզու տալով, անմիջական երկխոսություն եք ստեղծում գրքի ու ընթերցողի միջեւ, որն ավանդաբար երբեք չի ընդհատվում:

Այսօր գրադարանները դարձել են նաեւ տարբեր մշակութային միջոցառումների, այդ թվում՝ գրքի շնորհանդեսների անցկացման սիրված վայրեր: Գրադարանային գործը արդիականացման գործընթացում է, իսկ գրադարանավարի աշխատանքը ընդլայնում է իր բովանդակությունը, սակայն, երբեք չի կորցնում իր նշանակությունն ու արժեքը: Չնայած տեղեկատվական տեխնոլոգիաների եւ հաղորդակցության միջոցների սրընթաց զարգացմանը՝ գիրքն ինքը երբեք չի կորցնում իր արժեքը եւ մնում է գիտելիքի անփոխարինելի աղբյուր, իսկ գրադարանավարը՝ ընթերցողի հավատարիմ աջակիցը:

Համոզված եմ, որ ձեր անգնահատելի աշխատանքը կշարունակի նպաստել մարդկանց եւ մշակույթի ու արվեստի շփմանն ու մերձեցմանը, քաղաքացու եւ հատկապես աճող սերնդի դաստիարակությանն ու նրանց մեջ համամարդկային արժեքների սերմանմանը:

Շնորհակալություն հայտնելով մասնագիտությանն անշահախնդիր նվիրվածության, քրտնաջան ու համբերատար աշխատանքի, գիրք սիրելու եւ այն քարոզելու, ընթերցողին մշտապես օգտակար լինելու ձգտումի համար՝ մաղթում եմ ձեզ առողջություն, բարեկեցություն եւ լավատեսություն»:



07.10.2015
Ազգային ժողովի քառօրյա նիստում
Խորհրդարանը հոկտեմբերի 7-ին շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը: Պատգամավորները շարունակել են քննարկել ՀՀ Կենտրոնական բանկի 2015 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագիրը: Փաստաթղթի վերաբերյալ տեսակետներ են հայտնել ԱԺ խմբակցությունները: ՕԵԿ խմբակցության տեսակետը ներկայացրել է խմբակցության ղեկ...

07.10.2015
Մամուլի ասուլիսի հրավեր
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 13:30-ին, ԱԺ 334 սրահում տեղի կունենա Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանի մամուլի ասուլիսը՝ «Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների համաժողովի 31-րդ նստաշրջանի անցկացումը Երեւանում» թեմայով:...

07.10.2015
ԱԺ պատգամավորների գործուղումներ
ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի տարեկան նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու համար 2015 թ. հոկտեմբերի 8-ից 13-ը Ստավանգեր (Նորվեգիայի Թագավորություն) կգործուղվեն ՆԱՏՕ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը, պատվիրակության անդամներ Թեւան Պողոսյանը եւ Էլինար Վարդանյանը: Եվրանեսթ խորհ...