Տպել
16.10.2015
Հանդիպում ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում
1 / 1

ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հոկտեմբերի 16-ին հանդիպել է Հայաստանում Արգենտինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիայի ու հյուպատոս Ադրիանա Տրոտտայի հետ:

Կարեւորելով հայ-արգենտինյան հարաբերությունների զարգացումը՝ Նաիրա Զոհրաբյանը բարձր է գնահատել երկու երկրների միջեւ առկա քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը՝ հույս հայտնելով, որ երկու երկրների գործադրած ջանքերի շնորհիվ տնտեսական հարաբերությունները եւս կկարողանան արձանագրել բարձր ցուցանիշներ:

Տիկին Զոհրաբյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովում «Ադրբեջանի գրավյալ տարածքների հարցը օրակարգ մտցնելու մասին», «ՎՈՒԱՄ երկրներում սառեցված հակամարտություններ» եւ «Իրավիճակը Ադրբեջանի գրավյալ տարածքներում» բանաձեւերի հարցում Արգենտինայի ձեռնպահ դիրքորոշման համար: Հանձնաժողովի նախագահը երախտագիտություն է հայտնել, որ Արգենտինան համահեղինակել է Հայաստանի Հանրապետության կողմից 2013 եւ 2015 թթ. Ժնեւում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում առաջադրած եւ հեղինակած «Ցեղասպանության կանխարգելում» բանաձեւը: Նա կարեւորել է այն հանգամանքը, որ ապրիլի 24-ը Արգենտինայում նշվում է որպես «Հանդուրժողականության եւ ազգերի միջեւ հարգանքի օր»: Այս համատեքստում տիկին Զոհրաբյանն արժեւորել է Արգենտինայում Հայոց ցեղասպանությանը նվիրված մոտ երկու տասնյակ հուշակոթողների տեղադրումը:

Կողմերը քննարկել են միջխորհրդարանական կապերն առավել արդյունավետ գործադրելու հնարավորությունը: Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ խորհրդարանական դիվանագիտությունը ճկուն գործիք է եւ պետք է այն առավել արդյունավետ օգտագործել: Նրա խոսքով՝ այնտեղ, ուր պաշտոնական դիվանագիտությունը կարող է լինել կաշկանդված, խորհրդարանական դիվանագիտությունն ավելի ճկուն կարող է աշխատել: Տիկին Զոհրաբյանը համոզմունք է հայտնել, որ խորհրդարանների միջեւ հարաբերությունները ոչ թե պետք է արարողակարգային փոխայցերի բնույթ կրեն, այլ պետք է միտված լինեն փոխադարձ ծրագրերի իրականացմանը: Դեսպանը եւս կարեւորել է միջխորհրդարանական կապերի ակտիվացումը՝ նշելով, որ առաջիկայում ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի հետ կքննարկվեն միջխորհրդարանական կապերի առավել զարգացմանն ու խորացմանն ուղղված կոնկրետ ծրագրեր:

Հանձնաժողովի նախագահը դեսպանին ներկայացրել է նաեւ Հայաստանում ընթացող սահմանադրական բարեփոխումների գործընթացը, ՀՀ ներքաղաքական եւ սոցիալ-տնտեսական իրավիճակին առնչվող հարցեր:


16.10.2015
Սանկտ Պետերբուրգում տեղի են ունեցել ԱՊՀ ՄԽՎ մշտական հանձնաժողովների նիստերը
Հոկտեմբերի 14-16-ը Սանկտ Պետերբուրգում տեղի են ունեցել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի Պաշտպանության եւ անվտանգության, Իրավական, Պետական շինարարության եւ տեղական ինքնակառավարման փորձի ուսումնասիրման, Մշակույթի, տեղեկատվության, տուրիզմի եւ սպորտի, Վերահսկիչ-բյուջետային մշտական հանձնաժողովների, ինչպե...

16.10.2015
Մամուլի ասուլիսի հրավեր
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 12:00-ին, ԱԺ 334 սրահում տեղի կունենա ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության մամուլի ասուլիսը, որի ընթացքում մանրամասներ կներկայացվեն հոկտեմբերի 9-12-ը Ստավանգերում (Նորվեգիայի Թագավորություն) կայացած ՆԱՏՕ ԽՎ-ի տարեկան նստաշրջանի աշխատանքների վերաբերյալ: ...

16.10.2015
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
Հոկտեմբերի 16-ին ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Գագիկ Մինասյանի նախագահությամբ առաջին ընթերցմամբ քննարկել է «Հայաuտանի Հանրապետության Կենտրոնական բանկի մաuին» ՀՀ oրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մաuին» եւ կից օրինագծերի փաթեթը: Հիմնական զեկուցող, ՀՀ Կե...

16.10.2015
Գալուստ Սահակյանը մեկնելու է Ժնեւ
Միջխորհրդարանական միության 133-րդ վեհաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հոկտեմբերի 17-21-ը մեկնելու է Ժնեւ (Շվեյցարիա): Այցի ընթացքում ԱԺ նախագահին ուղեկցելու է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Հրայր Թովմասյանը:...

16.10.2015
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ելույթ է ունեցել Սանկտ Պետերբուրգի Տավրիդյան պալատում
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 16-ին Սանկտ Պետերբուրգի Տավրիդյան պալատում մասնակցել է Երկրորդ աշխարհամարտի ավարտի 70-ամյակին նվիրված միջազգային համաժողովին, որտեղ հանդես է եկել ելույթով՝ մասնավորապես նշելով. «Հարգարժան հյուրեր, Տիկնայք եւ պարոնայք, Երկրորդ աշխարհամարտի ավարտից անցել...

16.10.2015
Գալուստ Սահակյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ռիշարդ Չարնեցկուն
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հոկտեմբերի 16-ին ընդունել է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ, Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ Ռիշարդ Չարնեցկուն: Ողջունելով հյուրերին Ազգային ժողովում՝ Գալուստ Սահակյանը նշել է. «Եվրոպական միությունը եղել եւ մնում է Հայաստանի կարեւոր գործընկերներից մեկը:...

16.10.2015
ԱԺ պատգամավորների գործուղումներ
Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի (ԱՊՀ ՄԽՎ) իրավական, պաշտպանության եւ անվտանգության, վերահսկիչ-բյուջետային, պետական շինարարության եւ տեղական ինքնակառավարման փորձի ուսումնասիրման, մշակույթի, տեղեկատվության, տուրիզմի եւ սպորտի հարցերով մշտական...

16.10.2015
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայ մամուլի օրվա առթիվ
ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձում ասվում է. «Լրատվամիջոցների հարգելի՛ ներկայացուցիչներ, շնորհավորում եմ ձեզ Հայ մամուլի օրվա առթիվ: Դուք հայ մամուլի պատմության այն շարունակողներն եք, ովքեր այսօր իրենք էլ գրում են այդ պատմությունն իրենց ամենօրյա ու ամենժամյա գործունեությամբ՝ խոսքով ու բառով, լ...