Տպել
23.10.2015
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Ստեփան Շաքարյանի 80-ամյակի առթիվ
1 / 1

ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձում ասվում է.

«Հարգելի պարոն Շաքարյան, շնորհավորում եմ Ձեզ հոբելյանի՝ ծննդյան 80-ամյակի առթիվ:

Ձեր երաժշտությունը վստահորեն ու արժանապատվորեն է հարթել իր ճանապարհն ու հաստատուն տեղ գրավել այն ձայնադարանում, որը ոչ միայն հայկական տարբեր ջազային կոլեկտիվների նվագացանկերում կամ սկավառակի մեջ է, այլեւ հենց անմիջապես արվեստասերի հիշողության եւ հոգու մեջ:

Ձեր ստեղծագործություններում Դուք միաձուլել եք մեր ազգային երաժշտությունը ջազի միջազգայնորեն ընդունված ըմբռնումներին՝ ստեղծելով ինքնատիպի ու յուրահատուկի Ձեր տեսակը, որը մեկընդմիշտ ամփոփված է հայկական ջազի էջերում:

Այն շարունակական եռանդը, որն այսօր էլ Ձեզ հետ է, երաժշտասերներին հույս է տալիս ակնկալել նոր մտահղացումներ եւ նոր ստեղծագործություններ:

Մաղթում եմ Ձեզ առողջություն, լավատեսություն եւ արեւշատություն»: