Տպել
24.10.2015
Գալուստ Սահակյանը Վենետիկի հանձնաժողովի նախագահի հետ քննարկել է Սահմանադրության փոփոխությունների նախագծին առնչվող հարցեր
1 / 3

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագծի, սպասվող հանրաքվեի, ինչպես նաեւ հանրաքվեի արդյունքում Սահմանադրության փոփոխությունների հաստատումից հետո սպասվող օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությանը վերաբերող հարցեր է քննարկել «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) նախագահ Ջանի Բուկիկիոյի հետ: Հոկտեմբերի 23-ին կայացած հանդիպմանը մասնակցել է նաեւ Վենետիկի հանձնաժողովի բյուրոյի անդամ Գագիկ Հարությունյանը:

Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը եւս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել Վենետիկի հանձնաժողովին ցուցաբերած մասնագիտական մեծ աջակցության համար: Խոսելով Սահմանադրության փոփոխությունների սպասվող հանրաքվեի մասին՝ ԱԺ նախագահը վստահեցրել է, որ ՀՀ իշխանություններն ամեն ինչ անելու են հանրաքվեն ժողովրդավարական չափանիշներին համապատասխան անցկացնելու համար: «Ես վստահ եմ, որ հանրաքվեն դրական ելք է արձանագրելու, քանի որ արդեն սկսված «ոչ»-ի քարոզարշավում նախագծի բովանդակային մասով որեւէ իրական քննադատություն նկատելի չէ»,-նշել է Գալուստ Սահակյանը:

Խորհրդարանի ղեկավարը Ջանի Բուկիկիոյին տեղեկացրել է նաեւ, որ Սահմանադրության փոփոխություններից հետո անհրաժեշտություն կառաջանա փոփոխելու շուրջ երեք հարյուր օրենք, որոնցից առանցքային են Ընտրական օրենսգիրքն ու «Կուսակցությունների մասին» օրենքը: «Մենք ակնկալում ենք Վենետիկի հանձնաժողովի գործուն աջակցությունը նաեւ այս հիմնական օրենքների նախագծերի կազմման աշխատանքներում»,-իր խոսքում մասնավորապես նշել է Գալուստ Սահակյանը:

ՀՀ ԱԺ նախագահը Վենետիկի հանձնաժողովի նախագահին տեղեկացրել է, որ իշխող քաղաքական ուժն արդեն պատրաստվում է Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավին, որի ընթացքում առաջարկվող նախագիծը հոդված առ հոդված կիրազեկվի հանրությանը:

Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջանի Բուկիկիոն մեկ անգամ եւս փաստել է, որ առաջարկվող նախագիծն ամբողջությամբ համապատասխանում է ժողովրդավարության միջազգային չափորոշիչներին: «Այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված բազմաթիվ հարցերից հասանելին հենց Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների հարցն էր, քանի որ նիստի բոլոր մասնակիցները համոզված են, որ մենք լավ արդյունք ենք ստացել»,-նշել է Վենետիկի հանձնաժողովի նախագահը: Նա վստահեցրել է, որ հանձնաժողովը պատրաստ է աջակցելու Հայաստանի Հանրապետությանը օրենսդրական հետագա աշխատանքներին, մասնավորապես Ընտրական եւ Դատական օրենսգրքերի, տեղական ինքնակառավարմանն ու կուսակցություններին վերաբերող օրենքների նախագծերի մշակման գործընթացներին:

Վենետիկի հանձնաժողովի բյուրոյի անդամ Գագիկ Հարությունյանն էլ Գալուստ Սահակյանին իրազեկել է, որ նշված նախագծերի շուրջ աշխատանքներն իրականացվելու են նույն սկզբունքով, ինչպես Սահմանադրության փոփոխությունների նախագծի դեպքում էր, այսինքն՝ Վենետիկի հանձնաժողովն այս դեպքում էլ ունենալու է մասնագիտական մասնակցություն:

Հանդիպման ավարտին Ջանի Բուկիկիոն նշել է. «Համոզված եմ, որ հայ ժողովուրդը խոհեմ կգտնվի եւ առաջարկվող նախագծին կողմ կքվեարկի»:


12.09.2024
Այն փաստը, որ 10-րդ գլոբալ համաժողովն անցկացվում է Հայաստանում, արդեն մեծ հնարավորություններ է բացում Հայաստանի համար` որպես հաջողակ ժողովրդավար երկիր. Մարտին Չունգոնգ
Երեւանում ընթացող Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի շրջանակում սեպտեմբերի 12-ին տեղի է ունեցել Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի ճեպազրույցը ԶԼՄ ներկայացուցիչների համար: Մարտին Չունգոնգը գոհունակությամբ է ընդգծել այն փաստը, որ...

12.09.2024
Հասմիկ Հակոբյանը լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ ճեպազրույցում խոսել է համաժողովի նպատակի եւ կարեւորության մասին
Երեւանում ընթանում է Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովը: Միջոցառման շրջանակում ԶԼՄ ներկայացուցիչների համար ճեպազրույցով հանդես է եկել կառույցում մեր երկրի պատվիրակության անդամ, Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների ֆորումի խորհրդի անդամ ...

12.09.2024
Երեւանում մեկնարկել է Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովը
Սեպտեմբերի 12-ին Երեւանում աշխատանքն է սկսել Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների տասներորդ գլոբալ համաժողովը: Միջխորհրդարանական միության ամենամյա համաժողովը մինչեւ 45 տարեկան երիտասարդ խորհրդարանականների համար եզակի գլոբալ հարթակ է՝ հաղորդակցվելու, փորձի փոխանակման եւ միմյանց աջա...

12.09.2024
Հակոբ Արշակյանը հանդիպել է Սերբիայի խորհրդարանի նախագահի տեղակալի գլխավորած պատվիրակության հետ
Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Սերբիայի Ազգային ժողովի փոխնախագահ Էդին Դերլեքի գլխավորած պատվիրակության հետ սեպտեմբերի 12-ին հանդիպել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը:   Հանդիպմ...

12.09.2024
Քաղաքականության մեջ երիտասարդների մուտքն ապահովելը շատ կարեւոր է. Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովում
Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի բացմանը ելույթ  է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մասնավորապես նշելով. «Ողջունում եմ համաժողովի անցկացումը Հայաստանի Հանրապետությունում եւ մաղթում բարեհաջող աշխատանք: Կա մի հայեցակարգային հարց, որով ուզում եմ կ...

12.09.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ելույթը Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի բացման արարողությանը
Հայաստանի Հանրապետության մեծարգո՛ վարչապետ, Միջխորհրդարանական միության հարգարժա՛ն նախագահ, Միջխորհրդարանական միության հարգարժա՛ն գլխավոր քարտուղար, Ձե՛րդ գերազանցություններ, Հարգելի՛ գործընկերներ, Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, Այսօր Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատմության հիշարժան օրերից մեկն է՝...

12.09.2024
Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի մասնակիցներին ողջունել է Միջխորհրդարանական միության նախագահ Տուլիա Էքսոնը
Երեւանում սեպտեմբերի 12-ին մեկնարկել է Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովը: Համաժողովի մասնակիցներին ողջունել է Միջխորհրդարանական միության նախագահ Տուլիա Էքսոնը: «Առաջին անգամ՝ որպես Միջխորհրդարանական միության նախագահ, մեծ պատիվ է դիմել այսօր ձեզ գլոբալ հա...

12.09.2024
Այստեղ ենք մեր երազանքի իրականացումը տեսնելու մի երկրում, որն առանձնանում է երիտասարդների զորացմամբ. Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար
Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի ընթացքում Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգը, բացման խոսքում ողջունելով ներկաներին, նշել է, որ իրականություն է դարձել իրենց 3 տարվա երազանքը: «Այսօրվա դրությամբ Հայաստանն ամենաերիտասարդ խորհրդա...

12.09.2024
Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողով. ուղիղ հեռարձակում
Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի ուղիղ հեռարձակումը: Համաժողովի անգլերեն տարբերակը` այստեղ:     ...