Տպել
26.10.2015
Արա Բաբլոյանը մասնակցել է Եվրոպայի խորհրդի կազմակերպած կոնֆերանսին
1 / 2

ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը հոկտեմբերի 20-ին Բոսնիա եւ Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաեւոյում մասնակցել է Եվրոպայի խորհրդի կազմակերպած կոնֆերանսին, որը նվիրված էր «Կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության կանխարգելման եւ դրա դեմ պայքարի մասին» կոնվենցիային:

Կոնֆերանսին մասնակցել են տարբեր երկրների 100-ից ավել ներկայացուցիչներ` այդ թվում Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի, խորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչներ, Իրավահավասարության եւ խտրականության դեմ պայքարի հարցերի հանձնաժողովի անդամներ, տարբեր երկրների խորհրդարանականներ եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: Կոնֆերանսի ընթացքում ՀՀ ԱԺ պատգամավոր Արա Բաբլոյանը հանդես է եկել ելույթով եւ նշել, որ թեեւ Հայաստանի Հանրապետությունը դեռեւս չի վավերացրել «Կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության կանխարգելման եւ դրա դեմ պայքարի մասին» կոնվենցիան, սակայն ընդունել է մի շարք օրենքներ եւ օրենքներում կատարել է փոփոխություններ, որոնք ապահովում են կանանց եւ տղամարդկանց իրավահավասարությունը, կանանց նկատմամբ բռնությունների կանխարգելումը: Նշվել է նաեւ, որ Սահմանադրության փոփոխությունների նախագծում նույնպես ամրագրվել է կանանց եւ տղամարդկանց իրավահավասարության դրույթը:


09.07.2024
Նիստեր կհրավիրեն ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը նիստ կհրավիրի հուլիսի 10-ին՝ ժամը 11:00-ին, 214 սրահում: Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տեղի կունենա հուլիսի 10-ին՝ ժամը 12:00-ին, 414 սրահում: Հուլիսի 10-ին՝ ժամը 10:00-ին, 114 սրահում կկայանա Ֆինանսավարկայ...