Տպել
27.10.2015
ՀՀ Ազգային ժողովի եւ ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող ՀՀ Ազգային ժողովին աջակցման ծրագրի համագործակցության արդյունքում մշակվել են մի շարք ուղեցույցներ
1 / 1
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի (ՀՀ ԱԺ) եւ ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող Հայաստանի Ազգային ժողովին աջակցման ծրագրի (ՀԱԺԱԾ) սերտ համագործակցության արդյունքում մշակվել է երեք ուղեցույց, որոնք կնպաստեն ՀՀ ԱԺ խորհրդարանական լսումների ընթացակարգի, խորհրդարանական էթիկայի նորմերի ընկալման եւ ընտրողների հետ աշխատանքի բարելավմանը: Հատկանշական է, որ երեք ուղեցույցն էլ մշակվել են ՀՀ ԱԺ աշխատակազմի եւ մշտական հանձնաժողովների ներկայացուցիչների գործուն մասնակցությամբ՝ ՀԱԺԱԾ-ի աջակցությամբ:

Խորհրդարական լսումների կազմակերպման վերաբերյալ ուղեցույցում նկարագրված է ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների կողմից խորհրդարանական լսումներ կազմակերպելու եւ անցկացնելու լավագույն փորձը: Ուղեցույցի էլեկտրոնային տարբերակին կարելի է ծանոթանալ այստեղ:

Ընտրողների հետ աշխատանքին վերաբերող ձեռնարկում նկարագրված է, թե ինչպես առավել արդյունավետ կազմակերպել պատգամավորական գործունեությունը եւ հաղորդակցությունն ընտրողների հետ, ներկայացված են տարածքային գրասենյակների գործունեության առանձնահատկությունները, գործառույթները, պատգամավորի աշխատակազմի դերը ընտրողների հետ աշխատանքում: Ուղեցույցի էլեկտրոնային տարբերակին կարելի է ծանոթանալ այստեղ:

Խորհրդարանական էթիկայի կանոնների վերաբերյալ ուղեցույցում ներկայացված են համընդհանուր ճանաչում եւ կիրառում գտած խորհրդարանական էթիկայի կանոնների ներքո «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքով սահմանված պատգամավորի էթիկայի կանոնների վերաբերյալ միջազգային փորձագետ Ջոն Լյոնի մեկնաբանությունները եւ օրինակները, որոնք խորհրդատվական բնույթ են կրում: Ուղեցույցի էլեկտրոնային տարբերակին կարող եք ծանոթանալ այստեղ: