Տպել
05.11.2015
Տեղեկատվություն

Նոյեմբերի 6-ին` ժամը 15:00-ին, ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճում տեղի կունենա Միավորված ազգերի կազմակերպության՝ ազգային մոդել չորսօրյա համաժողովի պաշտոնական բացումը, որը կազմակերպվել է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ, Հայաստանի ամերիկյան համալսարանի հետ համատեղ: Համաժողովը նվիրված է ՄԱԿ-ի հիմնադրման 70-ամյակին եւ ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակներին: Այս մակարդակով Հայաստանում համաժողովը կազմակերպվում է առաջին անգամ` նպատակ ունենալով միավորել 16-ից 25 տարեկան դպրոցականների եւ ուսանողների:

Համաժողովի բացմանը ելույթով հանդես կգան ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը եւ Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոն: