Տպել
06.11.2015
Հանդիպում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
1 / 1

Նոյեմբերի 6-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ալեքսանդր Արզումանյանը եւ հանձնաժողովի անդամ Նիկոլ Փաշինյանը հանդիպել են Վիշեգրադյան քառյակի երկրների արտաքին գործերի նախարարությունների քաղաքական վարչությունների տնօրենների հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, տարածաշրջանային խնդիրներին վերաբերող հարցեր, անդրադարձ է կատարվել ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին: Այս համատեքստում հայ պատգամավորները, շեշտելով, որ ամեն անգամ հրադադարի ռեժիմի խախտման արձագանքներում փորձ է արվում կողմերի միջեւ հավասարության նշան դնել, կարեւորել են, որ միջազգային հանրությունը քայլեր ձեռնարկի՝ ստանալու իրական տեղեկատվություն:

Անդրադառնալով Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին՝ Ալեքսանդր Արզումանյանը եւ Նիկոլ Փաշինյանը իրենց դիրքորոշումներն են ներկայացրել ՀՀ-ԵՄ համագործակցության առնչությամբ:

Հյուրերը հետաքրքրված էին նաեւ Հայաստանում սահմանադրական փոփոխություններով եւ այդ առնչությամբ հանրության տեսակետներով:


18.05.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնեւում էր
ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով  Շվեյցարիայում էր:  Ժնեւում Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի, Կանադայի Սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ: ԱԺ նախագահը մասնակցել է Միջխորհրդարանական միության խորհրդար...

18.05.2024
Ալեն Սիմոնյանը Ժնեւում հանդիպել է Կանադայի Սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի նիստի շրջանակում հանդիպումներ է ունեցել Կանադայի Սենատի նախագահ Ռեյմոնդ Գանյեի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակ Համդա բինթ Հասսան Ալ-Սուլեյթիի հետ: Ք...