Տպել
14.11.2015
Տեղի են ունեցել Արեւելյան գործընկերության Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովների նիստերը

Նոյեմբերի 6-ին Թբիլիսիում տեղի է ունեցել Եվրանեսթ ԽՎ-ի սոցիալական, կրթության, մշակույթի եւ քաղաքացիական հասարակության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը:

Նիստը վարել է հանձնաժողովի համանախագահ, Եվրանեսթ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանը: Նա իր ելույթում մասնավորապես անդրադարձել է Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության վերջին զարգացումներին, խոսել է Եվրանեսթում տիրող ներկա իրավիճակի մասին, ներկայացրել Հայաստանի եւ Եվրամիության կողմից մշակույթի եւ կրթության ոլորտներում իրականացվող համատեղ ծրագրերը:

Նիստի աշխատանքներին մասնակցել են Եվրոպական խորհրդարանի, Հայաստանի, Ուկրաինայի եւ Վրաստանի խորհրդարանների պատգամավորներ: Հանձնաժողովի առաջին փոխնախագահի պաշտոնում ընտրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր Կարինե Աճեմյանը:

Հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկվել են «Բոլոնիայի գործընթացի շրջանակներում ԵՄ եւ ԱլԳ երկրների միջեւ համագործակցությունը մասնագիտական որակավորումների, աշխատանքային փորձի եւ համալսարանի դիպլոմների ճանաչման գործընթացներում» զեկույցի նախագիծը, որը կքվեարկվի Վեհաժողովի հաջորդ լիագումար նիստի ընթացքում: Զեկույցի համահեղինակները՝ Եվրախորհրդարանի եւ Մոլդովայի խորհրդարանի ներկայացուցիչները, հակիրճ ներկայացրել են զեկույցը եւ պատասխանել ներկաների հարցերին:

Նիստի ընթացքում Վրաստանի համապատասխան գերատեսչությունների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ տեղի են ունեցել քննարկումներ՝ Բոլոնիայի գործընթացի վերջին զարգացումների վերաբերյալ:

Նոյեմբերի 9-10-ը Եվրանեսթ ԽՎ-ի հանձնաժողովների նիստերը շարունակվել են Բրյուսելում՝ Եվրախորհրդարանի, Հայաստանի, Վրաստանի եւ Ուկրաինայի խորհրդարանների անդամների մասնակցությամբ:

Նոյեմբերի 9-ին տեղի է ունեցել Քաղաքական հարցերի, մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հարցերի հանձնաժողովի նիստը, որի ընթացքում ՀՀ ԱԺ պատգամավոր Հովհաննես Սահակյանը ընտրվել է հանձնաժողովի երկրորդ փոխնախագահի պաշտոնում: Նիստին քննարկվել են «ԵՄ անդամ պետությունների եւ Արեւելյան Եվրոպայի գործընկերների ընդհանուր դիրքորոշումներն ու մտահոգությունները արտաքին քաղաքականությունների եւ իրենց անվտանգության համար արտաքին սպառնալիքների վերաբերյալ» զեկույցի նախագիծը, որը կքվեարկվի Վեհաժողովի հաջորդ լիագումար նիստի ընթացքում: Փաստաթղթի համազեկուցողներ Արտակ Զաքարյանը եւ Եվրախորհրդարանի ներկայացուցիչ Սանդրա Կալնիետեն ներկայացրել են զեկույցի նախագիծը: Արտակ Զաքարյանն իր խոսքում կարեւորել է զեկուցի թեման ներկա աշխարհաքաղաքական զարգացումների լույսի ներքո՝ նշելով, որ փաստաթղթի համապարփակ եւ լայնածավալ բնույթը արտացոլում է արդի խնդիրները: Նա կոչ է արել անդամներին հանդես գալ զեկույցի տեքստի վերաբերյալ կառուցողական առաջարկություններով:

Նիստի ընթացքում տեղի են ունեցել քննարկումներ Արեւելյան գործընկերության առաջին՝  «Ժողովրդավարություն, արդյունավետ կառավարում եւ կայունություն» պլատֆորմի շրջանակներում իրականացված գործունեության եւ ԵՄ ԵՀՔ նոր քաղաքականության վերաբերյալ, ինչպես նաեւ ներկայացվել են Եվրախորհրդարանի եւ ԵԱՀԿ-ի կողմից վերջին ժամանակահատվածում Արեւելյան գործընկերության երկրներում կատարված դիտորդական առաքելությունների արդյունքները: Թեմաները ներկայացվել են Եվրախորհրդարանի, Եվրոպական հանձնաժողովի եւ Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության բարձրաստիճան ներկայացուցիչների կողմից:

Նոյեմբերի 10-ին տեղի են ունեցել Էներգետիկ անվտանգության եւ Տնտեսական ինտեգրման, ԵՄ քաղաքականությունների հետ իրավական մոտարկման եւ համապատասխանեցման հարցերի հանձնաժողովների նիստերը:

Էներգետիկ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստին համազեկուցողների կողմից ներկայացվել է «Այլընտրանքային գազի ոլորտում քաղաքականության մշակում եւ ԵՄ-ի պոտենցիալ ազդեցությունը Արեւելյան գործընկերության երկրների էներգետիկ շուկաների վրա» զեկույցի նախագիծը, որը կքվեարկվի Վեհաժողովի հաջորդ լիագումար նիստի ընթացքում:

Նիստի ընթացքում Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչն անդրադարձել է Արեւելյան գործընկերության երրորդ՝ «Էներգետիկ անվտանգություն» պլատֆորմի շրջանակում վերջին ժամանակահատվածում իրականացված գործունեության վերաբերյալ տեղեկատվությանը:

Նույն օրը տեղի ունեցած Տնտեսական ինտեգրման եւ ԵՄ քաղաքականությունների հետ իրավական մոտարկման եւ համապատասխանեցման հարցերի հանձնաժողովի նիստի ընթացքում ՀՀ ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանն ընտրվել է հանձնաժողովի համանախագահի պաշտոնում:

Նիստի ընթացքում ներկայացվել եւ քննարկվել է «ԵՄ ֆինանսական բազմամյա աջակցության հեռանկարները եւ դրանց ազդեցությունը Արեւելյան գործընկերության երկրների տնտեսական համագործակցության վրա» զեկույցի նախագիծը, որը կքվեարկվի Վեհաժողովի հաջորդ լիագումար նիստի ընթացքում:

Նիստի ընթացքում Եվրախորհրդարանի եւ Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության աշխատակիցների կողմից ներկայացվել են Արեւելյան գործընկերության երկրորդ՝ «Տնտեսական ինտեգրում եւ ԵՄ քաղաքականությունների հետ համապատասխանեցում» պլատֆորմի շրջանակներում իրականացված գործունեության, ինչպես նաեւ Արեւելյան գործընկերության անդամ երկրների տնտեսական ինտեգրմանն ուղղված ԵՄ ֆինանսական աջակցության վերաբերյալ տեղեկատվությունը:

Եվրանեսթ ԽՎ-ի հաջորդ լիագումար նիստը տեղի է ունենալու 2016 թվականի գարնանը:



27.09.2024
Նախագծի հեղինակները հանդիպել են մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, լսել նրանց մտահոգությունները
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանն ու Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը սեպտեմբերի 27-ին հանդիպել են մի շարք ստեղծագործական միությունների, հասարակական կազմակերպությու...

27.09.2024
Հոկտեմբերի 1-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 19 հարց
Սեպտեմբերի 27-ին տեղի է ունեցել ԱԺ խորհրդի նիստը: Այն վարել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը: Քննարկվել եւ հաստատվել են ԱԺ ութերորդ գումարման ութերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ հոկտեմբերի 1-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Սահմանվել է հերթական նիս...

27.09.2024
Ռուստամ Բաքոյանը հանդիպել է եզդիական համայնքի ներկայացուցիչների հետ
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը սեպտեմբերի 27-ին հանդիպել է Իրաքի եզդիական համայնքի առաջնորդ ընտանիքի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են 2014 թվականի օգոստոսի 3-ին «Իսլամական պետություն» ահաբեկչակ...

27.09.2024
Քննարկվել են Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում եւ «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 27-ին գումարել է նիստ: Այն վարել է հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ...

27.09.2024
Առաջարկվում է ՆԳՆ ենթակայությամբ ձեւավորել մեկ միասնական ուսումնական հաստատություն
Նախատեսվում է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ու Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի վերակազմակերպման արդյունքում ձեւավորել ՆԳՆ ենթակայությամբ գործող մեկ միասնական ուսումնական հաստատություն: Դա թույլ կտա ձեւավորել կառավարման միասնական արդյունավետ մոդել, ապահովել ուսումնական գործընթացի կազմակերպմ...

27.09.2024
ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման կարգավորումները կտարածվեն նաեւ ՊՊԾ զինծառայողների վրա
Նախագծով առաջարկվում է ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման կարգավորումները տարածել նաեւ ՀՀ պետական պահպանության ծառայության զինծառայողների վրա: «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մաս...

27.09.2024
Նախագծի նպատակն է բացառել լիազորող նորմի բացակայությամբ ընդունված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի առկայությունը
Կառավարության որոշմամբ սահմանվում են Հայկական ատոմային էլեկտրակայանի ճառագայթային կամ միջուկային վթարների դեպքում բնակչության պաշտպանության ազգային պլանի հաստատման եւ դրանից բխող գործողությունների հետ կապված հարաբերությունները, իսկ մեկ այլ որոշմամբ էլ արտակարգ իրավիճակներում Քաղաքացիական ավիացիայի կ...

27.09.2024
Ռազմաարդյունաբերական կոմիտեին կտրվեն նոր գործառույթներ. օրինագիծը ստացել է դրական եզրակացություն
Առաջարկվող փոփոխություններով ու լրացումներով կլուծվի մեկ հիմնական խնդիր, այն է` սահմանել նոր իրավական օրենսդրական գործառույթներ ռազմաարդյունաբերական կոմիտեի համար: Այս մասին ասել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը՝ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական...

27.09.2024
Երկրորդ ընթերցմամբ քննարկված օրենսդրական նախաձեռնությունները ստացել են դրական եզրակացություն
ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի` սեպտեմբերի 27-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն են ստացել են մի շարք օրենսդրական նախաձեռնություններ: «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է ...

27.09.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այցելել է Եռաբլուր
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների  եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն եւ հարգանքի տուրք մատուցել 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակին: Նրանք ծաղիկնե...

27.09.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

27.09.2024
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...