Տպել
16.11.2015
Բաց դաս խորհրդարանում
1 / 4

Նոյեմբերի 16-ին ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարան էին այցելել Երեւանի Բենիամին Ժամկոչյանի անվան համար 119 ավագ դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները:

Բաց դասը վարել է Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:

Հանդիպումից առաջ հյուրերը շրջել են խորհրդարանի շենքում, ներկա են եղել նիստերի դահլիճում ընթացող քննարկմանը եւ ծանոթացել պետական բյուջեի ընդունման գործընթացին:

Տիկին Նաղդալյանը ողջունել է հյուրերի այցը օրենսդիր մարմին: Նա իր խոսքում անդրադարձել է օրեր առաջ Ֆրանսիայի Հանրապետությունում տեղի ունեցած դաժան ահաբեկչական գործողություններին: Նա նշել է, որ հայ ազգն իր վշտակցությունն ու զորակցությունն է հայտնել բարեկամ ֆրանսիացիներին:

Հանդիպման ընթացքում փոխնախագահը ներկայացրել է նաեւ ՀՀ օրենսդիր մարմնի գործունեությունը եւ լիազորությունները:

Անդրադարձ կատարելով սահմանադրական բարեփոխումների գործընթացին` Հերմինե Նաղդալյանը ներկայացրել է նախագծի ընձեռած հնարավորությունները:

ԱԺ փոխնախագահը կարեւորել է երիտասարդության մասնակցությունը պետության հասարակական եւ քաղաքական կյանքում: Նա նշել է, որ դրա համար անհրաժեշտ է ունենալ գիտելիքի մեծ պաշար եւ մարդկային բարձր որակներ:

Ծավալված ջերմ եւ անկաշկանդ զրույցի ընթացքում աշակերտներն իրենց հետաքրքրող հարցերն են հղել ԱԺ փոխնախագահին:

Այցի ավարտին աշակերտներն Ազգային ժողովի նիստերի դահլիճում լուսանկարվել են ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի հետ:


17.07.2024
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանին
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 17-ին ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: Ողջունելով դեսպանին խորհրդարանում` Ռուբեն Ռուբինյանը զրուցակցին շնորհավորել է Իրանում տեղի ունեցած արտահերթ նախագահական ընտրությունները բար...