Տպել
19.11.2015
Բաց դաս Ազգային ժողովում
1 / 6

ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում նոյեմբերի 19-ին Ազգային Ժողով էին այցելել Հայաստանում ազգային փոքրամասնությունները ներկայացնող համայնքների ուսուցիչներն ու աշակերտները: Խորհրդարանական բաց դասը վարել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

Հանդիպումից առաջ հյուրերը շրջել են խորհրդարանի շենքում, եղել ԱԺ նիստերի դահլիճում եւ հետեւել 2016 թվականի պետական բյուջեի նախագծի ընդունման գործընթացին:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ողջունելով հյուրերին, ազատ շփում ստեղծելու համար առաջարկել է հանդիպումն անցկացնել հարցուպատասխանի ձեւաչափով: Դպրոցականները խորհրդարանի ղեկավարին են ուղղել իրենց հետաքրքրող հարցերը, որոնք հիմնականում վերաբերել են արտագաղթին, ճանապարհաշինությանը, համայնքների խնդիրներին եւ սոցիալ-տնտեսական հարցերին:

Այցի ավարտին աշակերտներն ու մանկավարժները լուսանկարվել են ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հետ: