Տպել
26.11.2015
Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը ՀՀ գրողների միության անդամ Սուրեն Մուրադյանի ծննդյան օրվա առթիվ
1 / 1

«Հարգելի պարոն Մուրադյան,

շնորհավորում եմ Ձեզ ծննդյան հոբելյանի առթիվ:

Շարունակելով հայ մանկագրության ավանդույթները՝ տարիներ շարունակ Դուք մանուկների համար բացահայտում եք իրական աշխարհի հեքիաթն ու մանկության մոլորակի գաղտնիքները: Ձեր ստեղծագործություններով են դաստիարակվել տարբեր սերունդներ՝ սովորելով գեղեցկության ու ազնվության, արդարության եւ ընկերասիրության ուղղակի ու անուղղակի դասերը, որոնք այսօր էլ շարունակվում են՝ շնորհիվ Ձեր ստեղծագործական անսպառ եռանդի:

Մաղթում եմ Ձեզ առողջություն, արեւշատություն եւ բարեկեցություն»,- ասված է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի ուղերձում: