Տպել
26.11.2015
ՀՀ ԱԺ նախագահը մասնակցել է ՀԱՊԿ ԽՎ եւ ԱՊՀ ՄԽՎ խորհուրդների նիստերին
1 / 5

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նոյեմբերի 26-ին Սանկտ Պետերբուրգում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին:

Նիստի ընթացքում ի թիվս բազմաթիվ հարցերի լսվել է նաեւ ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովի՝ «2016թ. ՀԱՊԿ-ում ՀՀ նախագահության առաջնահերթությունների մասին» զեկույցը, որն ընդունվել է միաձայն:

Հայկական պատվիրակությունը խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստում առաջարկել է հաջորդ նիստն անցկացնել Հայաստանում՝ 2016թ. առաջին կիսամյակում, որն էլ ընդունվել է ՀԱՊԿ ԽՎ-ի կողմից:

ՀՀ խորհրդարանի ղեկավար Գալուստ Սահակյանն աշխատանքային այցի շրջանակում մասնակցել է նաեւ Անկախ պետությունների համագործակցության միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին: Օրակարգում ընդգրկված բազմաթիվ հարցերի շարքում քննարկվել է նաեւ Երեւանի Մատենադարանի տնօրեն, անվանի գիտնական, գրականության եւ մշակույթի գործիչ Հրաչյա Թամրազյանին՝ ԱՊՀ մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի «Չինգիզ Այթմատովի անվան 2015թ. մրցանակ» շնորհելու հարցը: Պարգեւատրումը տեղի կունենա նոյեմբերի 27-ին՝ ԱՊՀ ՄԽՎ 43-րդ լիագումար նիստի ընթացքում՝ Սանկտ Պետերբուրգում:


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...