Տպել
27.11.2015
ԱԺ պատգամավոր Մնացական Մնացականյանը պարգեւատրվել է «Ակադեմիական արմավենի» շքանշանով
1 / 5

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունում նոյեմբերի 26-ին ԱԺ պատգամավոր Մնացական Մնացականյանին ֆրանսիական մշակույթի տարածման գործում եւ ազգային կրթության ոլորտում ունեցած նշանակալի ավանդի համար Ֆրանսիայի վարչապետի հրամանագրով շնորհվել է «Ակադեմիական արմավենի» շքանշանի ասպետի կոչում: Միջոցառմանը ներկա են եղել ԱԺ պատգամավորներ:

Շքանշանը հանձնել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն: Նա իր երախտագիտությունն է հայտնել պարոն Մնացականյանին` հայ-ֆրանսիական կապերի ամրապնդման, մասնավորապես՝ կրթության բնագավառում ծավալած նպաստավոր գործունեության համար:

ԱԺ պատգամավոր Մնացական Մնացականյանը շնորհակալություն է հայտնել բարեկամ Ֆրանսիային բարձր պարգեւի համար եւ հավելել, որ այն պարտավորեցնում է այսուհետ եւս նպաստելու հայ-ֆրանսիական հարաբերությունների խորացմանն ու զարգացմանը:

Նշենք, որ շքանշանը հիմնադրվել է 1808 թ. Նապոլեոն Բոնապարտի կողմից: