ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում դեկտեմբերի 18-ին խորհրդարան էին այցելել Երեւանի «Վարդանանց ասպետներ» համար 106 հիմնական դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները:
ՀՀ կառավարության կողմից հրավիրված ԱԺ արտահերթ նստաշրջանի աշխատանքին հետեւելուց հետո աշակերտները մասնակցել են խորհրդարանական բաց դասին, որը վարել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Ողջունելով հյուրերին՝ Էդուարդ Շարմազանովն ազատ եւ անկաշկանդ շփման նպատակով առաջարկել է հանդիպումն անցկացնել հարցուպատասխանի ձեւաչափով:
ԱԺ նախագահի տեղակալը խոսել է հայրենասիրական դաստիարակության, կրթության, ազգային մտածողության մասին` կարեւորելով անհատի պարկեշտությունը, բանիմացությունն ու դաստիարակությունը եւ որպես օրինակ՝ ներկայացրել հայտնի քաղաքական ու պետական գործիչների ուսանելի մտքերն ու գրառումները:
Ջերմ հանդիպման ընթացքում աշակերտներն ԱԺ փոխնախագահին են ուղղել իրենց հետաքրքրող հարցերը, որոնք հիմնականում վերաբերել են արտագաղթին, սահմանային լարվածությանը, հայ-թուրքական եւ ռուս-թուրքական հարաբերություններին, մեր երկրում իրականացված սահմանադրական փոփոխությունների ընթացակարգին եւ աշխատատեղեր ստեղծելու հարցին:
Այցի ավարտին աշակերտներն ու ուսուցիչները լուսանկարվել են ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ:
Ազգային ժողովը շարունակել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը
Դեկտեմբերի 18-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը՝ քվեարկությամբ ընդունելով նախորդ օրը քննարկված օրինագծերը եւ վավերացնելով համաձայնագրերը: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի առաջարկով պատգամավորները ողջունել են ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարան այցելած Երեւանի «Վարդա...
Հանդիպում ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը դեկտեմբերի 18-ին հանդիպել է «Երիտասարդ դիվանագիտություն 2015» դպրոցի սաների հետ: Նշենք, որ հանդիպումը կազմակերպվել է Երեւանում գիտության եւ մշակույթի ռուսական կենտրոնի եւ Մարդկային զարգացման միջազգային հասարակական կազմակերպու...
Հայտարարություն
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու մասին ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական եւ հաշվապահական հաշվառման վարչության տնտեսագիտական բաժնի վարիչ (ծածկա...