Տպել
21.12.2015
Պարգեւատրում Ազգային ժողովում
1 / 1

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը դեկտեմբերի 21-ին մարզական եւ հասարակական կյանքում ունեցած մեծ ավանդի համար ծննդյան 60-ամյակի կապակցությամբ ԽՍՀՄ սպորտի վարպետ Սամվել Ղասաբօղլյանին պարգեւատրել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի հուշամեդալով:

Գալուստ Սահակյանը, շնորհավորելով ֆուտբոլիստին, մաղթել է նրան առողջություն, երկարակեցություն, նորանոր ձեռքբերումներ եւ արգասաբեր աշխատանք՝ ի նպաստ ֆուտբոլի զարգացման: