Տպել
10.02.2016
Գալուստ Սահակյանն ընդունել է Նիդերլանդների դեսպանին
1 / 1

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը փետրվարի 10-ին ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Յոհաննես Դաումային:

Ողջունելով հյուրին՝ Ազգային ժողովի նախագահը կարեւորել է երկկողմ քաղաքական շփումների ակտիվացումը եւ միջխորհրդարանական համագործակցության սերտացումը՝ փաստելով, որ հարաբերությունների ներկա մակարդակը դեռեւս անբավարար է:

Գալուստ Սահակյանը նշել է, որ պետություների փոխհարաբերություններում որպես բաց ինստիտուտներ՝ մեծ նշանակություն ունեն երկրների խորհրդարաները, որոնք նպաստում են երկկողմ կապերի զարգացմանն ու ամրապնդմանը:

Խորհրդարանի ղեկավարը հույս է հայտնել, որ դեսպանի գործունեության շնորհիվ հնարավոր կլինի զարգացնել երկկողմ հարաբերությունները` դրանք հասցնելով նոր մակարդակի: Այս համատեքստում նա կարեւորել է համագործակցությունը միջազգային հարթակներում, ինչպես նաեւ քաղաքական, առեւտրատնտեսական եւ մշակութային բնագավառներում:

Դեսպան Յոհաննես Դաուման, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ Հայաստանը Եվրամիության համար հուսալի գործընկեր է եւ հավելել, որ իր գործունեությամբ կնպաստի ՀՀ-ԵՄ համագործակցության առավել զարգացմանը:

Զրույցի ընթացքում Գալուստ Սահակյանն ու Յոհաննես Դաուման անդրադարձել են ՀՀ-ԵՄ ապագա իրավական փաստաթղթին, հետագա համատեղ իրականացվելիք ծրագրերին:


17.07.2024
Հակոբ Արշակյանի ելույթը ՄԱԿ-ի կայուն զարգացմանը նվիրված բարձր մակարդակի քաղաքական ֆորումի խորհրդարանական ֆորումում
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը մասնակցել է Կայուն զարգացմանը նվիրված 2024 թվականի Բարձր մակարդակի քաղաքական ֆորումին: Աժ նախագահի տեղակալը ելույթ է ունեցել ֆորումի շրջանակաում: «Տիկի՛ն նախագահ, Գործընկեր պատգամավորնե՛ր, Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, Ինձ համար պատիվ է ելույթ ունենալ այս հարգարժան լս...

17.07.2024
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանին
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 17-ին ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: Ողջունելով դեսպանին խորհրդարանում` Ռուբեն Ռուբինյանը զրուցակցին շնորհավորել է Իրանում տեղի ունեցած արտահերթ նախագահական ընտրությունները բար...