Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը փետրվարի 10-ին ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Յոհաննես Դաումային:
Ողջունելով հյուրին՝ Ազգային ժողովի նախագահը կարեւորել է երկկողմ քաղաքական շփումների ակտիվացումը եւ միջխորհրդարանական համագործակցության սերտացումը՝ փաստելով, որ հարաբերությունների ներկա մակարդակը դեռեւս անբավարար է:
Գալուստ Սահակյանը նշել է, որ պետություների փոխհարաբերություններում որպես բաց ինստիտուտներ՝ մեծ նշանակություն ունեն երկրների խորհրդարաները, որոնք նպաստում են երկկողմ կապերի զարգացմանն ու ամրապնդմանը:
Խորհրդարանի ղեկավարը հույս է հայտնել, որ դեսպանի գործունեության շնորհիվ հնարավոր կլինի զարգացնել երկկողմ հարաբերությունները` դրանք հասցնելով նոր մակարդակի: Այս համատեքստում նա կարեւորել է համագործակցությունը միջազգային հարթակներում, ինչպես նաեւ քաղաքական, առեւտրատնտեսական եւ մշակութային բնագավառներում:
Դեսպան Յոհաննես Դաուման, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ Հայաստանը Եվրամիության համար հուսալի գործընկեր է եւ հավելել, որ իր գործունեությամբ կնպաստի ՀՀ-ԵՄ համագործակցության առավել զարգացմանը:
Զրույցի ընթացքում Գալուստ Սահակյանն ու Յոհաննես Դաուման անդրադարձել են ՀՀ-ԵՄ ապագա իրավական փաստաթղթին, հետագա համատեղ իրականացվելիք ծրագրերին:
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը հաստատել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուների վերաբերյալ դիմումները
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Հովհաննես Սահակյանի նախագահությամբ փետրվարի 10-ին հրավիրել էր արտահերթ նիստ` հաստատելու Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուների վերաբերյալ դիմումների ներկայացումը եւ քննարկելու «Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրելու համար Ազգային ժողովին թ...
Հանդիպում ԱԺ մշտական հանձնաժողովում
ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը փետրվարի 9-ին հանդիպել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպան Յոհաննես Դաումայի հետ: Հանձնաժողովի նախագահը շնորհավորել է նորանշանակ դեսպանին եւ խոսելով Հայաստանի ու Նիդերլանդների միջպետակա...
Հանդիպում ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը փետրվարի 10-ին հանդիպել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Յոհաննես Դաումայի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ ապագա իրավական փաստաթղթի օրակարգը: Հանձնաժողովի նախագահը նշել ...
Հայտարարություն
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու մասին ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ` 1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության իրավախորհրդատվական բաժնի գլխավոր մասնագետ (ծածկագիր` 1-2.2.-58....
Գալուստ Սահակյանը մեկնելու է Արցախ
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 11-12-ը աշխատանքային այցով մեկնելու է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: ...