Տպել
16.02.2016
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է ուսանողների հետ
1 / 4

Փետրվարի 16-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի եւ Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի մի խումբ ուսանողների հետ:

ԱԺ փոխնախագահի առաջարկով հանդիպումն ընթացել է հարցուպատասխանի ձեւաչափով. մոտ երկու ժամ տեւած եւ անկաշկանդ մթնոլորտում ընթացած հանդիպման ընթացքում Էդուարդ Շարմազանովը պատասխանել է ուսանողներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են տարածաշրջանային առանցքային խնդիրներին, հայ-թուրքական, ռուս-թուրքական հարաբերություններին եւ դրանց ազդեցությանը Հայաստանի վրա, ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցին, սահմանադրական բարեփոխումներին եւ դրա ազդեցությանը ՀՀ արտաքին քաղաքականության վրա եւ այլն:

Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցին՝ ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն այլընտրանք չունի, եւ Լեռնային Ղարաբաղը չի կարող երբեւէ ունենալ ավելի ցածր կարգավիճակ, քան ունի այսօր:

ԱԺ փոխնախագահը, կարեւորելով երիտասարդ սերնդի հետ նման հանդիպումները, ուսանողներին հորդորել է լինել նպատակասլաց եւ երբեք չհուսահատվել դժվարություններից, զբաղվել գիտելիքների անընդմեջ կատարելագործմամբ: Այս համատեքստում Էդուարդ Շարմազանովը կարեւորել է քրիստոնեական արժեքային համակարգի պահպանությունն ու դրա անաղարտ փոխանցումը սերունդներին:


16.07.2024
Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր տեղի համար թեկնածուների առաջադրման մասին ԱԺ նախագահի հայտարարությունը
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի   3-րդ մասի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի  թափուր տեղում ընտրելու համար առաջարկել է Գուրգեն Մալ...