Տպել
17.02.2016
Գալուստ Սահակյանը ցավակցել է Արման Մանարյանի մահվան կապակցությամբ
1 / 1

ՀՀ Ազգային ժողովի նախագահի ցավակցական ուղերձում ասվում է.

«Խորապես վշտացած եմ ռեժիսոր, սցենարիստ, արվեստի վաստակավոր գործիչ Արման Մանարյանի մահվան կապակցությամբ:

Արման Մանարյանը մեր կինոարվեստի այն տաղանդավոր դեմքերից էր, ում անվան հետ է կապվում հայ կինոյի մի հարուստ ժամանակահատված: Նրա գործունեությունը՝ ի դեմս իր նկարահանած եւ իր մասնակցությամբ ստեղծված կինոֆիլմերի, մեր մշակույթի մնայուն էջերից է, էջեր, որոնք նրա նվիրումի,աշխատասիրության ու արվեստի յուրատեսակ ըմբռնումի հիշարժան վկայությունն են:

Ցավակցում եմ Արման Մանարյանի ընտանիքին, հարազատներին ու ընկերներին եւ կիսում նրանց վիշտը»: