Տպել
24.02.2016
ՄԻՊ աշխատակազմին է ներկայացվել նորընտիր Մարդու իրավունքների պաշտպանը
1 / 2

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը եւ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը փետրվարի 24-ին ՀՀ ՄԻՊ գրասենյակում աշխատակազմին են ներկայացրել Արման Թաթոյանին, ով երեկ ԱԺ նիստում գաղտնի քվեարկությամբ ընտրվել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան:

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը շնորհավորել է Արման Թաթոյանին՝ նշելով, որ նորընտիր Պաշտպանն իր մասնագիտական գիտելիքներով, փորձով եւ անաչառությամբ աշխատակազմի օգնությամբ կլուծի ոլորտում առկա խնդիրները: Տիկին Նաղդալյանն ընդգծել է, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի արդյունքում մարդու իրավունքները մեր երկրում կլինեն առավել պաշտպանված:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը եւս շնորհավորել է պարոն Թաթոյանին եւ մաղթել արդյունավետ աշխատանք:

Նորանշանակ Պաշտպանը շնորհակալություն է հայտնել մեծ վստահության համար եւ նշել, որ այն կարեւոր երաշխիք է՝ թիմային եւ նվիրված աշխատանքի շնորհիվ իրենց առջեւ դրված խնդիրները հաղթահարելու համար:


01.07.2024
Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված 29.743 քառակուսի կիլոմետրից այն կողմ որեւէ հավակնություն չունի. Լիլիթ Մինասյան
Ռումինիայում ընթացող Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) տարեկան 31-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցում է կառույցում ՀՀ ԱԺ պատվիրակությունը՝ ԵԱՀԿ ԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտ...