Տպել
26.02.2016
Տեղի է ունեցել ԱԺ Երիտասարդական խորհրդարանի լիագումար նիստը
1 / 5

Փետրվարի 26-ին ՀՀ օրհներգի հնչյունների ներքո ազդարարվել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովին կից գործող Երիտասարդական խորհրդարանի լիագումար նիստի աշխատանքը:

Նախքան օրակարգի հաստատումը տեղի է ունեցել ԵԽ նոր անդամների երդմնակալության արարողությունը:

Նիստի ընթացքում երիտասարդ պատգամավորները քվեարկությամբ ընդունել են նախորդ նիստի ընթացքում քննարկված, Գոհար Մկոյանի հեղինակած «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին», «ՀՀ ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին»,«Սոցիալական աջակցության մասին» եւ «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը, Դիանա Ղազարյանի, Վարդուհի Սարգսյանի, Շուշան Շահինյանի հեղինակած «Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը եւ Կարեն Ամիրյանի,Տիգրան Նաղդալյանի,Արտաշես Խալաթյանի, Հովհաննես Թորոսյանի, Տիգրան Խաչիկյանի, Վարդան Սողոմոնյանի, Վահագն Բալյանի, Վարդուհի Սարգսյանի, Վարդուհի Պապիկյանի, Նարեկ Գրիգորյանի, Կարեն Սիմոնյանի, Հարություն Չոբանյանի ներկայացրած «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Երիտասարդ խորհրդարանականները քննարկել եւ քվեարկությամբ ընդունել են Վարդուհի Սարգսյանի հեղինակած «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Հիմնական զեկուցող Վարդուհի Սարգսյանը նշել է, որ, համաձայն ՀՀ դատավարության օրենսգրքի 23-հոդվածի` քրեական դատավարությունն իրականացվում է մրցակցության սկզբունքի հիման վրա: Նա հավելել է, որ քրեական դատավարությանը մասնակցող կողմերը քրեական դատավարական օրենսդրությամբ օժտված են իրենց դիրքորոշումը պաշտպանելու հավասար հնարավորություններով: Հեղինակը նշել է, որ վերոնշյալ հոդվածի կարգավորումից բխում է, որ կողմերի մրցակցային իրավունքների, իրենց դիրքորոշումը պաշտպանելու հնարավորությունների սահմանափակումները կարող են հիմնավորվել բացառապես ողջամիտ իրավական շահերով:

Նիստն ավարտվել է պատգամավորների հայտարարություններով:


15.05.2024
ՀՀ ԱԺ պատվիրակությունը Տիրանայում մասնակցել է ՍԾՏՀ ԽՎ գլխավոր վեհաժողովի լիագումար նիստին
Մայիսի 13-15-ն Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում տեղի է ունեցել Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի գլխավոր վեհաժողովի 63-րդ լիագումար նիստը: Աշխատանքներին մասնակցել են ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ...

15.05.2024
ԱԺ պատգամավորներն այցելել են Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղ
Խմելու ջրի բացակայությանը, գազաֆիկացմանը, գյուղական ճանապարհների վիճակին վերաբերող եւ այլ խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը, հանձնաժողովի անդամներ Մարինա Ղազարյանն ու Տիգրան Պարսիլյան...