Տպել
10.03.2016
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
1 / 1

Մարտի 10-ին Գագիկ Մինասյանի նախագահությամբ տեղի է ունեցել ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը:

Պատգամավորները քննարկել են «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրինագիծը, որը ներկայացրել է ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն Արմեն Եղիազարյանը: Ըստ հիմնական զեկուցողի՝ առաջարկվում է կառավարությանը տալ ՀՀ պետական պարտատոմսերի թողարկման, տեղաբաշխման, շրջանառության, հետգնման եւ մարման կարգերի հաստատման, իսկ լիազոր մարմնին՝ պետական գանձապետական պարտատոմսերի առաջնային շուկայի մասնակիցների վարքագծի գնահատման եւ ընտրության կարգի սահմանման իրավասությունները: Նախատեսվող փոփոխությունը պայմանավորված է գործող օրենքում տեղ գտած անկատարությունների վերացման անհրաժեշտությամբ, ինչի հետեւանք է հանդիսանում առայսօր պետական գանձապետական պարտատոմսերի առաջնային շուկայի ընտրության չափանիշների բացակայությունը:

Հանձնաժողովն օրինագծին տվել է դրական եզրակացություն՝ ԱԺ հինգերորդ գումարման իններորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկելու համար:

Նիստում հանձնաժողովի նախագահի տեղակալ է ընտրվել Աղվան Վարդանյանը: