ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏ: Տեղի է ունեցել ԵԱՀԿ ԽՎ-ում ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարների աշխատանքային հանդիպումը:
Հանդիպմանը մասնակցել են ՀԱՊԿ անդամ երկրների ներկայացուցիչներ Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Տաջիկստանից եւ դիտորդական պատվիրակության անդամներ Սերբիայից:
ԵԱՀԿ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը, ողջունելով հյուրերին ՀՀ Ազգային ժողովում, անդրադարձել է 2016 թվականի փետրվարի 25-26-ը Վիեննայում կայացած ԵԱՀԿ ԽՎ-ի ձմեռային նստաշրջանի ընթացքում ՀԱՊԿ ԽՎ պատվիրակության մասնակցությանը:
Ամփոփելով ՀԱՊԿ ԽՎ պատվիրակության գործունեությունը եւ ձեռքբերումները ձմեռային նստաշրջանի ընթացքում՝ Արտաշես Գեղամյանը կարեւորել է ՀԱՊԿ անդամ երկրների պատվիրակությունների համագործակցությունը եւ ուժերի միավորումը: Արտաշես Գեղամյանն ընդգծել է, որ հուլիսի 1-5-ը Թբիլիսիում կայանալիք ամառային նստաշրջանի ընթացքում պետք է ցուցաբերել միասնական մոտեցում՝ անդամ երկրների առջեւ ծառացած աշխարհաքաղաքական խնդիրները լուծելու նպատակով:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան անդրադարձել է ՀԱՊԿ ձեւաչափում անդամ երկրների արտաքին քաղաքականության համակարգմանը: Նիկոլայ Բորդյուժան կարեւորել է տարածաշրջանային անվտանգության հարցերում ընդհանուր մոտեցումը եւ այդ հարցերի շուրջ համագործակցությունը միջազգային հարթակներում: Ըստ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի՝ երկկողմ հանդիպումները միջազգային հարթակներում թույլ են տալիս համակարգել համատեղ գործողությունները, կարգավորել տեղեկատվության փոխանակումը եւ կարող են նկատելիորեն բարձրացնել անդամ երկրների գործունեության արդյունավետությունը: Նիկոլայ Բորդյուժան նշել է, որ ՀԱՊԿ անդամ երկրների միջեւ համագործակցությունը պետք է բարձրացնել նոր աստիճանի՝ շեշտը դնելով կառույցը նախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարների վրա եւ համատեղ ուժերով պաշտպանելով մասնակիցների ընդհանուր եւ ազգային շահերը:
ՀԱՊԿ ԽՎ-ում Սերբիայի Հանրապետության Ազգային ժողովի մշտական պատվիրակության ղեկավար Միլովան Դրեցունը հանգամանալից անդրադարձել է 2015 թվականին ԵԱՀԿ-ում Սերբիայի նախագահությանը: Պարոն Դրեցունը ներկայացրել է Սերբիայի նախագահության ընթացքում ծագած խնդիրները եւ ձեռքբերումները: Նա նշել է, որ Սերբիայի նախագահության ընթացքում հատուկ ուշադրության են արժանացել ահաբեկչության, մարդկանց եւ թմրանյութերի վաճառքի դեմ պայքարին վերաբերող հարցերը: Սերբիան իր ուշադրությունն է սեւեռել ժամանակի մարտահրավերներին՝ կարեւորելով միջազգային անվտանգության խնդիրները:
Հանդիպման ավարտին ՀԱՊԿ անդամ երկրների պատվիրակությունների ներկայացուցիչներն անդրադարձել են 2016 թվականի հուլիսի 1-5-ը Թբիլիսիում կայանալիք ԵԱՀԿ ԽՎ ամառային նստաշրջանի ընթացքում քննարկվելիք թեմաներին, ՀԱՊԿ պատվիրակության համակարգված գործունեությանը եւ համատեղ մոտեցումներ մշակելու մեխանիզմներին:
ԱԺ պատգամավորների գործուղումներ
Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության հրավերով Էստոնիայի հաշվեքննիչ պալատի փորձին ծանոթանալու նպատակով 2016 թ. մարտի 21-24-ը Տալլին (Էստոնիայի Հանրապետություն) կգործուղվեն ԱԺ պատգամավորներ Գագիկ Մինասյանը, Սամվել Նիկոյանը եւ Սուքիաս Ավետիսյանը: «Ընդդեմ համասեմիթականությանը» թեմայով 3-ր...
ՀԱՊԿ ԽՎ-ի խորհրդի արտագնա նիստը ՀՀ Ազգային ժողովում
ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏ: Երեւանում աշխատանքն է սկսել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) խորհրդի արտագնա նիստը: Արտագնա նիստին մասնակցում էին Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի խորհրդարանական պատվիրակությունները եւ Սերբիայի ...
Տեղի է ունեցել ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
Մարտի 11-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը վարել է Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Քննարկվել են Ազգային ժողովի հինգերորդ գումարման իններորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ մարտի 14-17-ի ԱԺ քառօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծե...
ԱԺ մշտական հանձնաժողովները հերթական նիստեր են գումարել
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 11-ին Վարդան Այվազյանի նախագահությամբ առաջին ընթերցմամբ քննարկել է «Մշակութային արժեքների արտահանման եւ ներմուծման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություննե...
Ազգային ժողովի պատվիրակության այցը Կորեայի Հանրապետություն
ԱԺ Հայաստան-Կորեա բարեկամական խմբի ղեկավար Սամվել Ֆարմանյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Կորեայի Հանրապետություն: Պատվիրակության կազմում ընդգրկված են ԱԺ պատգամավորներ Ալեքսանդր Արզումանյանը եւ Թեւան Պողոսյանը: Մարտի 10-ին պատվիրակության անդամները հանդիպել են Կորեայի Հանրապետության Ազգային ժ...
Էդուարդ Շարմազանովի ելույթը ՀԱՊԿ ԽՎ-ի խորհրդի արտագնա նիստում
ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏ: «Հարգելի գործընկերներ, 2015 թվականին Հայաստանի Հանրապետությունը ստանձնեց ՀԱՊԿ նախագահությունը եւ ՀՀ Նախագահի կողմից ներկայացվեցին Հայաստանի հիմնական առաջնայնությունները, որոնց մեջ որպես առաջնային ուղղություններ նշվել են ՀԱՊԿ-ի հավաքական անվտանգության ռազմավարությունը մինչեւ 2025 թվա...
ՀԱՊԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովն առանձնազրույց է ունեցել ՀԱՊԿ ԽՎ-ի խորհրդի նախագահ Սերգեյ Նարիշկինի հետ
ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏ: ՀԱՊԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովն առանձնազրույց է ունեցել ՀԱՊԿ ԽՎ-ի խորհրդի նախագահ Սերգեյ Նարիշկինի հետ: Զրուցակիցները քննարկել են ՀԱՊԿ ԽՎ գործունեությունը, խոսել բազմակողմ համագործակցության մասին, անդրադարձել ՀԱՊԿ շրջանակում հետագա աշխատանքներին եւ վե...
ՀԱՊԿ ԽՎ-ի խորհրդի նախագահ Սերգեյ Նարիշկինը եւ նրա գլխավորած պատվիրակությունն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏ: ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի արտագնա նիստի շրջանակում Հայաստանի Հանրապետություն այցելած ՀԱՊԿ ԽՎ-ի խորհրդի նախագահ Սերգեյ Նարիշկինը եւ նրա գլխավորած պատվիրակության անդամները Երեւան ժամանելուն պես ՀԱՊԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովի ուղեկցությամբ ...