Տպել
17.03.2016
Հանդիպում ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
1 / 1

Մարտի 17-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, փոխնախագահ Ալեքսանդր Արզումանյանը, հանձնաժողովի անդամներ Կարեն Բեքարյանը եւ Մհեր Շահգելդյանն ընդունել են Լիբանանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Սամվել Մկրտչյանին:

Ողջունելով հյուրին՝ հանձնաժողովի անդամները շնորհավորել են դեսպանին նշանակման առթիվ եւ համոզմունք հայտնել, որ նա իր պաշտոնավարման տարիներին կանի առավելագույնը՝ նպաստելու հայ-լիբանանյան խորհրդարանական հարաբերությունների զարգացմանը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հայ համայնքի կարեւոր դերին երկկողմ հարաբերությունների զարգացման եւ խորացման գործում:

Դեսպանը, խոսելով հայ-լիբանանյան հարաբերությունների ներկա մակարդակից, կարեւորել է նաեւ համագործակցության ակտիվացումը առեւտրատնտեսական, մշակութային, զբոսաշրջության եւ ներդրումների խրախուսման ուղղություններով:

Արտակ Զաքարյանը վստահեցրել է, որ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը պատրաստ է մշտապես աջակցելու ՀՀ դեսպանությանն առաջիկա բոլոր նախաձեռնություններում: