Տպել
21.03.2016
Տեղեկատվություն

Ազգային ժողովում հավատարմագրված լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, տեղեկացնում ենք, որ ՀՀ ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումների առաջին 30 րոպեն լրագրողները, օպերատորները եւ լուսանկարիչները կարող են հետեւել նիստերի դահլիճից, որից հետո՝ լրագրողների աշխատանքի համար նախատեսված վայրերից:

Հիշեցնենք, որ մարտի 22-ին` ժամը 12:00-ին, ԱԺ նիստերի դահլիճում տեղի կունենա ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած ՀՀ ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումներ: