ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը, հանձնաժողովի անդամներ Էդմոն Մարուքյանը եւ Իշխան Խաչատրյանը մարտի 21-ին աշխատանքային այցի շրջանակում եղել են ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունում:
Հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը նշել է, որ ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման ոլորտում առկա խնդիրները քննարկելու նպատակով իր գլխավորած հանձնաժողովն առաջիկայում նախատեսել է խորհրդարանական լսումներ անցկացել եւ իրենց այցի նպատակն է մինչ այդ ոլորտի խնդիրների վերաբերյալ ՃՈ պատասխանատուներից ստանալ տեղեկատվություն, լսել նրանց առաջարկները:
ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պետ Արմեն Հակոբյանի հետ հանդիպման ժամանակ ԱԺ պատգամավորները հետաքրքրվել են ոլորտի օրենսդրական բարեփոխումների արդյունքների, տեսանկարահանող եւ արագաչափ սարքերի տեղադրումից հետո ճանապարհային պատահարների վիճակագրության, տեխնիկական այդ միջոցների ներդրման նպատակահարմարության ու արդյունավետության, ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների համար սահմանված վարչական տուգանքների չափերի վերանայման անհրաժեշտության մասին: Արմեն Հակոբյանը ներկայացրել է ՃՈ բնագավառում իրականացվող բարեփոխումների ընթացքը, տրանսպորտային միջոցների գրանցման, հաշվառման, վարորդական վկայականների հատկացման գործընթացի բարեփոխումների ուղղությամբ իրականացված աշխատանքները:
ԱԺ պատգամավորներն այցելել են նաեւ ՃՈ ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերջնական արձանագրման կենտրոն եւ ծանոթացել աշխատանքի առանձնահատկություններին:
Տեղի են ունեցել խորհրդարանական լսումներ
Մարտի 21-ին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի են ունեցել խորհրդարանական լսումներ՝ «Գիտության պետական կոմիտե. գործունեություն եւ հեռանկարային ծրագրեր» թեմայով: ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հ...
Տեղեկատվություն
Ազգային ժողովում հավատարմագրված լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, տեղեկացնում ենք, որ ՀՀ ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումների առաջին 30 րոպեն լրագրողները, օպերատորները եւ լուսանկարիչները կարող են հետեւել նիստերի դահլիճից, որից հետո՝ լրագրողների աշխատանքի համար նախատ...
ՀՀ արտաքին վերահսկողության համակարգի իրավական շրջանակի կատարելագործման աշխատանքային խմբի նիստում
ՀՀ արտաքին վերահսկողության համակարգի իրավական շրջանակի կատարելագործման աշխատանքային խումբը ԱԽ ղեկավար, ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանի նախագահությամբ մարտի 19-ին Գոլդեն Թյուլիփ հյուրանոցում շարունակել է ընդլայնված նիստի աշխատանքը: Նիստի ընթաց...
Տեղի կունենան խորհրդարանական լսումներ
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ մարտի 21-ին՝ ժամը 11:00-ին, ԱԺ 334 դահլիճում տեղի կունենան խորհրդարանական լսումներ՝ «ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտե.գործունեություն եւ հեռանկարային ծրագրեր» թեմայով:...