Տպել
29.03.2016
ԱԺ հանձնաժողովի նիստում
1 / 1

Մարտի 29-ին Հակոբ Հակոբյանի նախագահությամբ տեղի է ունեցել ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը:

Առաջին ընթերցմամբ քննարկվել է պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանի, Տաճատ Վարդապետյանի, Համլետ Հարությունյանի, Վազգեն Կարախանյանի, Կարինե Աճեմյանի, Արշակ Մխիթարյանի, Գագիկ Մելիքյանի հեղինակած «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է Գագիկ Մելիքյանը: Նախագծով առաջարկվում է Գերագույն խորհրդի պատգամավորի պաշտոն զբաղեցրած անձին՝ 65 տարին լրանալու դեպքում կենսաթոշակի իրավունք վերապահել՝ անկախ Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածից: Առաջարկվում է օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետից հանել հինգ տարվա Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորի պաշտոն զբաղեցնելու չափանիշը, քանի որ ՀՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի ընտրությունները, որոնք տեղի են ունեցել երկու փուլով, իսկ որոշ պատգամավորներ էլ ընտրվել են էլ ավելի ուշ` կապված այդ ժամանակ գործող ընտրական գործընթացների առանձնահատկությունների հետ: Հարակից զեկույցում ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը տեղեկացրել է, որ նախագիծը պարունակում է որոշակի խնդրահարույց դրույթներ, որոնք անհրաժեշտ է եւս մեկ անգամ քննարկել: Ուստի հիմնական զեկուցող Գագիկ Մելիքյանի եւ հանձնաժողովի անդամների համաձայնությամբ նախագծի քվեարկությունը հետաձգվել է մինչեւ հանձնաժողովի հաջորդ նիստը:

Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն Արմեն Եղիազարյանն առաջին ընթերցմամբ ներկայացրել է «Փրկարար ուժերի եւ փրկարարի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Արմեն Եղիազարյանը տեղեկացրել է, որ լիազոր մարմնի հայտով կամավոր փրկարարների` արտակարգ իրավիճակի վայր մեկնելու դեպքում փրկարարը կազատվի աշխատանքային պարտականություններից պետական կամ հասարակական պարտականությունների կատարման համար: Նրա տեղեկացմամբ՝ օրացուցային տարվա ընթացքում մինչեւ 15 աշխատանքային օր ժամկետով արտակարգ իրավիճակի վայր մեկնելու դեպքում կամավոր փրկարարներին փոխհատուցում են պետության կողմից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով եւ չափով:

Քննարկման արդյունքում օրենքի նախագիծն ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը` ընդգրկվելու համար ԱԺ նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:


24.05.2024
Ալեն Սիմոնյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստանում էր Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահի գլխավորած պատվիրակությունը
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան էր ժամանել Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերի գլխավորած պատվիրակությունը: Առանձնազրույց, ընդլայնված կազմով հանդիպում: Կողմերը փաստել են Հայաստանի եւ Լյուքսեմբուրգի միջեւ բարձր մակարդակի քաղաքական երկխոս...