Մարտի 31-ին տեղի է ունեցել ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի մշտական հանձնաժողովին կից գործող Երիտասարդական խորհրդարանի լիագումար նիստը:
Նախքան օրակարգի հաստատումը տեղի է ունեցել ԵԽ նոր անդամների երդմնակալության արարողությունը:
Այնուհետեւ երիտասարդ խորհրդարանականները քննարկել են Կարեն Ամիրյանի եւ Հովհաննես Թորոսյանի հեղինակած «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի նպատակներն ու ընդունման անհրաժեշտությունը ներկայացրել է Հովհաննես Թորոսյանը:
Այնուհետեւ երիտասարդ խորհրդարանականները քննարկել են Կարեն Ամիրյանի, Հովհաննես Թորոսյանի եւ Վարդան Սողոմոնյանի հեղինակած «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող Կարեն Ամիրյանն անդրադարձել է նախագծով առաջարկվող փաստաբանի արտոնագրի գործողության դադարեցմանը, գործողության կասեցմանն ու վերականգնմանը:
Օրենքների նախագծերի քվեարկությունները տեղի կունենան Երիտասարդական խորհրդարանի հաջորդ նիստում:
Նիստն ավարտվել է պատգամավորների հայտարարություններով: