Տպել
01.04.2016
ԱԺ պատգամավորների գործուղումներ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) շրջանակում տեղի ունենալիք «Ազգային խորհրդարանների դերը ԶԼՄ-ների ազատության, անկախության, թափանցիկության եւ բազմազանության բարելավման գործում» խորագրով կոնֆերանսի աշխատանքներին մասնակցելու համար 2016 թ. ապրիլի 10-12-ը Լոնդոն (Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն) կգործուղվեն ԱԺ պատգամավորներ Արտակ Դավթյանը, Հայկ Բաբուխանյանը եւ Կարինե Աճեմյանը:

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովին (ՀԱՊԿ ԽՎ) առընթեր փորձագիտախորհրդատվական կենտրոնի, պաշտպանության եւ անվտանգության, քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովների նիստերի աշխատանքներին մասնակցելու համար Սանկտ Պետերբուրգ (Ռուսաստանի Դաշնություն) կգործուղվեն ԱԺ պատգամավորներ Կորյուն Նահապետյանը (ապրիլի 5-7-ը) եւ Խոսրով Հարությունյանը (ապրիլի 4-7-ը):