Տպել
04.04.2016
Բաց դաս Ազգային ժողովում
1 / 5

 Ապրիլի 4-ին «Բաց դռներ» ծրագրի շրջանակում Ազգային ժողով են այցելել «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի «Երիտասարդությունը ներգրավված հասարակության մեջ» ծրագրի մասնակիցները Կապանի եւ Սիսիանի դպրոցներից:

Խորհրդարան այցելած աշակերտները եւ ուսուցիչները ներկա են գտնվել Ազգային ժողովի նիստին, ապա մասնակցել են բաց դասի, որը վարել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը:

Հյուրերի խնդրանքով Արտակ Դավթյանն անդրադարձել է վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին, հայոց բանակի ռազմական գործողություններին, ապա ներկայացրել խորհրդարանի կառուցվածքը եւ օրենսդիր գործունեությունը:

Հանդիպման ընթացքում պարոն Դավթյանը պատասխանել է աշակերտներին եւ ուսուցիչներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են կրթության ոլորտում տարվող քաղաքականությանը, ավագ դպրոցների ուսումնական ծրագրերին եւ դասագրքերին, ինչպես նաեւ դպրոցներում ներառական կրթությանը:

Այնուհետեւ Արտակ Դավթյանը լուսանկարվել է խորհրդարան այցելած աշակերտների եւ ուսուցիչների հետ  Ազգային ժողովի լիագումար նիստերի դահլիճում:


16.06.2024
ԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
67 կողմ ձայնով Ազգային ժողովը հաստատել է Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:   Հաշվետու տարում գրանցվել է 8.7 տոկոս տնտեսական աճ՝ կանխատեսված 7 տոկոսի փոխարեն: Գնաճը կազմել է 2 տոկոս, գործազրկության մակարդակը նվազել է 0.9 տոկոսային կետով եւ կազմել ...