Տպել
11.04.2016
ՀՀ եւ ԼՂՀ խորհրդարանների պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ հայտարարությունը
1 / 1

ՀՀ եւ ԼՂՀ խորհրդարանների պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովները համատեղ հայտարարություն են տարածել ապրիլի 2-5-ը Ադրբեջանի կողմից Արցախի դեմ լայնածավալ ռազմական գործողությունների իրականացման հետեւանքով մարդկության դեմ կատարած հանցագործությունների վերաբերյալ:

«2016 թվականի ապրիլի 2-5-ը կոպտորեն խախտելով 1994 թ. մայիսին ստորագրված զինադադարի մասին եռակողմ համաձայնագիրը (Արցախի, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ)՝ Ադրբեջանը բացահայտ ոտնահարել է միջազգային իրավունքի նորմերը՝ կիրառելով պատերազմ վարելու արգելված միջոցներ եւ մեթոդներ: Հարձակման հիմնական թիրախ է դարձել սահմանամերձ եւ խոր թիկունքում գտնվող քաղաքացիական բնակչությունը: Ադրբեջանական բանակն իր զինանոցում գտնվող բազմաթիվ զինատեսակներից (ՄՄ-21 «Գրադ» եւ համազարկային կրակի «Սմերչ» ռեակտիվ համակարգ), ամենատարբեր տրամաչափի հրետանային միջոցներից (այդ թվում՝ 152 մմ հրանոթներ), ծանր հրետանային ՏՈՍ-1 համակարգից, ՄԻ-24 գրոհային ուղղաթիռներից, տանկերից ու այլ կարգի զրահատեխնիկայից (գրոհային անօդաչու թռչող սարքեր) հրթիռահրետակոծման են ենթարկել ԼՂՀ մի շարք բնակավայրեր, որի հետեւանքով զոհվել ու վիրավորվել են խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ երեխաներ, կանայք եւ ծերեր: Անվտանգության խնդիրներից ելնելով՝ տարհանվել են Թալիշ, Մատաղիս, Մարտակերտ բնակավայրերի խաղաղ բնակիչները: Ադրբեջանական բանակի կողմից Արցախի խաղաղ բնակչության դեմ կատարված վայրագությունների ու անմարդկային բռնարարքների ապացույցները բազմաթիվ են:

Բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ ադրբեջանական բանակի կազմում ներգրավված են եղել վարձկան ահաբեկիչներ:

Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի իրականացրած ագրեսիան խաղաղության եւ մարդկության դեմ ուղղված միջազգային հանցագործություն է:

Ադրբեջանական ագրեսիայից Արցախի խաղաղ բնակչությանը պաշտպանելու հարվածն այդ նույն օրերին իր վրա է վերցրել ԼՂՀ պաշտպանության բանակը եւ իր տրամադրության տակ գտնվող անհրաժեշտ միջոցներով կասեցրել հակառակորդի ռազմական լայնածավալ հարձակումը՝ արժանապատվորեն կատարելով սեփական ժողովրդի անվտանգության երաշխավորի դերը:

ՀՀ եւ ԼՂՀ խորհրդարանների պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովները հայտարարում են, որ վճռական են տրամադրված՝ վերոնշյալ բոլոր հանցագործությունները, Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքներն ուսումնասիրելու եւ դրանց արդյունքներն ընդունված կարգով միջազգային հանրությանը ներկայացնելու»:



18.05.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնեւում էր
ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով  Շվեյցարիայում էր:  Ժնեւում Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի, Կանադայի Սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ: ԱԺ նախագահը մասնակցել է Միջխորհրդարանական միության խորհրդար...

18.05.2024
Ալեն Սիմոնյանը Ժնեւում հանդիպել է Կանադայի Սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի նիստի շրջանակում հանդիպումներ է ունեցել Կանադայի Սենատի նախագահ Ռեյմոնդ Գանյեի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակ Համդա բինթ Հասսան Ալ-Սուլեյթիի հետ: Ք...