Տպել
13.04.2016
Հունաստանի խորհրդարանի պատգամավոր Գարիֆալիա Կանելլին այցելել է Եռաբլուր պանթեոն
1 / 5

Ապրիլի 13-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀ ԱԺ Հայաստան-Հունաստան բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովի ուղեկցությամբ Եռաբլուր պանթեոն է այցելել Հունաստանի Հանրապետության խորհրդարանի պատգամավոր Գարիֆալիա Կանելլին: Պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել վերջին օրերին հայրենիքի պաշտպանության համար զոհված քաջ զինվորների հիշատակին ու ծաղիկներ խոնարհել նրանց շիրիմներին: Տեղեկացնենք, որ հույն պատգամավորն օրեր առաջ եղել է Արցախում եւ, ինչպես ինքն է նշել, այն, ինչ տեսել եւ լսել է ադրբեջանցիների վայրագությունների մասին դեռ երկար կմնա իր հիշողություններում: Տիկին Կանելլին անթույլատրելի է համարել այն, որ 21-րդ դարում խորհրդարանականի, այն էլ ԵԽԽՎ պատգամավորի այցը Լեռային Ղարաբաղ կարող է ջղաձգումներ առաջացնել որեւէ երկրի մոտ:

Այնուհետեւ Գարիֆալիա Կանելլին լրագրողներին տված հարցազրույցում իր վշտակցությունն ու զորակցությունն է հայտնել բոլոր զոհվածների ընտանիքներին: Հույն պատգամավորը նշել է, որ իր այցն Արցախ պարտադիր էր, քանի որ լինելով այնտեղ՝ ականատես է եղել ադրբեջանական ձեռագրին: Իր խոսքում հույն պատգամավորն ապրիլյան պատերազմը համարել է ճգնաժամ ոչ միայն մարդու իրավունքների բնագավառում, այլեւ՝ աշխարհում եւ ընդգծել, որ եթե մարդն ապրում եւ արարում է սեփական հայրենիքում, ապա պաշտպանության համար մղվող պայքարը միանգամայն արդարացի է: Տիկին Կանելլիին փաստել է, որ իրենք իրենց հնարավորության սահմանում կանեն հնարավորը, որպեսզի այլեւս կյանքեր չզոհաբերվեն ու Եռաբլուր պանթեոնի տարածքն այլեւս չընդլայնվի:


21.06.2024
Խորհրդարանական լսումներ. ուղիղ հեռարձակում
«Հայաստանի` Եվրոպական միությանն անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկի շուրջ» թեմայով խորհրդարանական լսումների ուղիղ հեռարձակումը:Լսումները հրավիրվել են Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ:...