Տպել
13.04.2016
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Լեհաստանի Հանրապետություն

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 14-16-ն աշխատանքային այցով կմեկնի Լեհաստանի Հանրապետություն: Այցի շրջանակում նախատեսվում են պատվիրակության հանդիպումները Լեհաստանի Սենատի եւ Սեյմի ղեկավար կազմերի հետ:

Պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայաստան-Լեհաստան բարեկամության խմբի ղեկավար Հովհաննես Սահակյանը եւ ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը:

Նշենք, որ ՀՀ ԱԺ պատվիրակությունն ապրիլի 15-ին Պոզնանում կմասնակցի Լեհաստանում քրիստոնեության ընդունման 1050-ամյակին նվիրված միջոցառումներին:


18.05.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնեւում էր
ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով  Շվեյցարիայում էր:  Ժնեւում Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի, Կանադայի Սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ: ԱԺ նախագահը մասնակցել է Միջխորհրդարանական միության խորհրդար...

18.05.2024
Ալեն Սիմոնյանը Ժնեւում հանդիպել է Կանադայի Սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի նիստի շրջանակում հանդիպումներ է ունեցել Կանադայի Սենատի նախագահ Ռեյմոնդ Գանյեի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակ Համդա բինթ Հասսան Ալ-Սուլեյթիի հետ: Ք...