Ապրիլի 25-ին «Բաց դռներ» ծրագրի շրջանակում Ազգային ժողով են այցելել Արմավիրի մարզի Գեղակերտ համայնքի մի խումբ ուսուցիչներ եւ աշակերտներ: Ուսուցիչներն ու աշակերտները հետեւել են ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում ընթացող քառօրյա նիստին, ապա մասնակցել բաց դասի: Բաց դասը վարել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը:
Պարոն Դավթյանը հյուրերին ներկայացրել է Ազգային ժողովի կառուցվածքը, գործունեությունը, ապա սիրով պատասխանել աշակերտներին եւ ուսուցիչներին հետաքրքրող հարցերին:
Հարցերը վերաբերել են դպրոցական դասագրքերին եւ ծրագրերին, ավագ դպրոցներին, նախնական մասնագիտական կրթությանը, մասնագիտության ընտրությանը:
Հանդիպման ավարտին բաց դասի մասնակիցները ՀՀ ԱԺ լիագումար նիստերի դահլիճում լուսանկարվել են Արտակ Դավթյանի հետ: