Տպել
26.04.2016
Ազգային ժողով են այցելել Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաները
1 / 5

Ապրիլի 26-ին «Բաց դռներ» ծրագրի շրջանակում Ազգային ժողով են այցելել ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաները, ովքեր հետեւել են Ազգային ժողովի քառօրյա նիստին:

Բաց դասը վարել է ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը: Նա ռազմամարզական վարժարանի սաներին ներկայացրել է խորհրդարանի կառուցվածքը, կազմը, օրենսդիր եւ ներկայացուցչական գործունեությունը: Խոսելով վարժարանի սաների մասնագիտական ընտրության մասին՝ Կորյուն Նահապետյանը կարեւորել է արհեստավարժ, հայրենասեր, գրագետ զինվորականների դերը հայոց բանակի եւ մեր պետության կայացման գործում:

Անդրադառնալով ապրիլի առաջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած ռազմական գործողություններին՝ պարոն Նահապետյանը խոսել է զինվորների հերոսական արարքների, մեր բանակի կրած կորուստների մասին: Վարժարանի սաների խնդրանքով Կորյուն Նահապետյանն անդրադարձել է նաեւ վերջին օրերին շփման գծում տիրող լարվածությանը եւ իրավիճակը կայունացնելուն ուղղված քայլերին: Նա ներկայացրել է Հայաստանի Հանրապետության անխախտ դիրքորոշումը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորման վերաբերյալ:

Ծավալված զրույցի ընթացքում վարժարանի սաներն իրենց հետաքրքրող հարցերն են ուղղել հանձնաժողովի նախագահին:

Հարցերը վերաբերել են ռազմական շարունակական կրթությանը, հրադադարի ռեժիմի պահպանմանը, ՀՀ կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման հնարավորությանը:

Հանդիպման ավարտին Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաները Ազգային ժողովի լիագումար նիստերի դահլիճում լուսանկարվել են Կորյուն Նահապետյանի հետ:



26.06.2024
Պատերազմների ժամանակ պատմամշակութային հուշարձանների ավերումը մեկ նպատակ ունի` ազգային մշակութային ինքնության ոչնչացում. Սոնա Ղազարյան
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանը զեկույցով հանդես է եկել Ստրասբուրգում ընթացող ԵԽԽՎ նստաշրջանում: Իր զեկույցում պատգամավորն ասել է. «Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել Ժենյային զեկույցի համար: Այս զեկույցը քննարկվել է մեր հանձնաժողովում տարբեր ձեւաչափերով եւ տարբեր դերակատարներ...

26.06.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Լատվիայի Սեյմի խոսնակ Դաիգա Միերինյայի հետ
Լատվիայի Հանրապետության Սեյմի խոսնակ Դաիգա Միերինյայի հրավերով ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Ռիգայում է: Պատվիրակությունը, որի կազմում են նաեւ Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա բարեկամական խմբի ղեկավար Արսեն Թորոսյանը, անդամներ Էդուարդ Աղաջանյանը եւ Մարի...

26.06.2024
Նախատեսվում է ձեւավորել ուսանողական ջոկատներ, որոնք դիրքերում կմասնակցեն որոշակի ինժեներական աշխատանքների
Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն առաջարկում է ձեւավորել ուսանողական կամավոր ջոկատներ, որոնք դիրքերում կմասնակցեն որոշակի ինժեներական աշխատանքների: Պատգամավորի խոսքով նախաձեռնության գաղափարն առաջացել է հանձնաժողովի եւ պաշտպանական գե...