Տպել
06.05.2016
Տեղի է ունեցել ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նիստը
1 / 4

Մայիսի 6-ին Կորյուն Նահապետյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նիստը:

ԱԺ պատգամավորներ Ռուբիկ Հակոբյանի եւ Թեւան Պողոսյանի հեղինակած «Զինապարտության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը հեղինակների առաջարկով հանվել է շրջանառությունից: Օրինագծերի փաթեթի համահեղինակ Ռուբիկ Հակոբյանը նշել է, որ կառավարությունն իրենց առաջարկներն ընդունել է եւ առաջիկայում ներկայացնելու է ամբողջական կարգավորումներ նախատեսող օրենսդրական փաթեթ:

Նշենք, որ օրենսդրական փաթեթով առաջարկվում է հանել պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ուսումը շարունակելու համար տարկետում ստանալու իրավունքը:

Հանձնաժողովի որոշմամբ մայիսի 20-ին կանցկացվեն «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման օրենսդրական եւ իրավակիրառ հիմնախնդիրները» թեմայով խորհրդարանական լսումներ:

ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանի առաջարկով հանձնաժողովը որոշել է ձեւավորել աշխատանքային խումբ, որը, հաշվի առնելով ապրիլյան դեպքերը, կուսումնասիրի զինծառայողների սոցիալական ապահովության եւ համակարգի խնդիրները:


16.07.2024
Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր տեղի համար թեկնածուների առաջադրման մասին ԱԺ նախագահի հայտարարությունը
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի   3-րդ մասի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի  թափուր տեղում ընտրելու համար առաջարկել է Գուրգեն Մալ...