Տպել
19.05.2016
ԱԺ պատգամավորների գործուղումներ

Անկախ պետությունների համագործակցության միջխորհրդարանական վեհաժողովի (ԱՊՀ ՄԽՎ) շրջանակում Տաջիկստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների եւ լրացումների համաժողովրդական հանրաքվեին դիտորդական առաքելությամբ մասնակցելու նպատակով 2016 թվականի մայիսի 20-23-ը Դուշանբե (Տաջիկստանի Հանրապետություն) կգործուղվեն ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը եւ ԱԺ պատգամավոր Տաճատ Վարդապետյանը:

Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀ ԽՎ) իրավական եւ քաղաքական հարցերի հանձնաժողովի 47-րդ նիստի, ինչպես նաեւ ՍԾՏՀ ԽՎ կանոնակարգի հարցերով աշխատանքային խմբի հերթական նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով 2016 թվականի մայիսի 22-25-ը Աթենք (Հունաստանի Հանրապետություն) կգործուղվի ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Հովհաննես Մարգարյանը: