Տպել
19.05.2016
Ացելություն Ծիծեռնակաբերդ
1 / 5

Մայիսի 19-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ԱԺ պատգամավորներ Մարգարիտ Եսայանը, Գագիկ Մելիքյանը, Տաճատ Վարդապետյանը եւ Վահրամ Մկրտչյանն այցելել են Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ հարգելու Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակը: Ոգեկոչման արարողությանը ներկա են եղել Հայաստանում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Իոաննիս Տայիսը եւ հունական համայնքի ներկայացուցիչներ: Ներկաները ծաղիկներ եւ ծաղկեպսակներ են դրել հուշակոթողի մոտ եւ հարգել հույն ժողովրդի անմեղ զոհերի հիշատակը:

Էդուարդ Շարմազանովը, կարեւորելով ցեղասպանված ժողովուրդների ջանքերի համախմբումը եւ աջակցությունը միմյանց, նշել է, որ 2015 թվականի մարտի 24-ին ՀՀ Ազգային ժողովը միաձայն ճանաչել է Հույների ցեղասպանությունն Օսմանյան Թուրքիայում: ՀՀ ԱԺ փոխնախագահը կոչ է արել աշխարհի ժողովուրդներին՝ պայքարել անցյալում իրականացված ցեղասպանությունների ճանաչման եւ դատապարտման համար, քանի որ ժխտողականությունը հանգեցնում է նոր ցեղասպանությունների, նոր հանցագործությունների: