Տպել
20.05.2016
ՀՀ ԱԺ նախագահը ցավակցական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի եւ Սենատի նախագահներին
1 / 1

Ցավակցական ուղերձում ասված է.

«Խոր ցավով տեղեկացանք Փարիզից Կահիրե թռչող օդանավի աղետալի կործանման մասին:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում բազում մարդկային զոհերի պատճառ հանդիսացած ողբերգական ավիավթարի կապակցությամբ:

Դժվարին այս պահին ցանկանում եմ նաեւ մեր զորակցությունն ու համերաշխությունը հայտնել զոհերի ընտանիքներին, ինչպես նաեւ Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին:
Ընդունեք խնդրեմ խորին հարգանքներիս հավաստիքը»: