Տպել
20.05.2016
Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահին
1 / 1

ՀՀ ԱԺ նախագահի ցավակցական ուղերձում ասված է.

«Խոր կսկիծով տեղեկացանք Փարիզից Կահիրե թռչող մարդատար ինքնաթիռի վթարի մասին, որը մեր բարեկամ ժողովրդի բազմաթիվ զավակների մահվան պատճառ դարձավ:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից Ձեզ եմ հղում մեր խորին ցավակցությունը եւ մխիթարական խոսքը՝ զոհվածների ընտանիքներին ու հարազատներին, այս դժվարին պահը հաղթահարելու համար մաղթում համբերություն, ուժ եւ կորով:

Ընդունեք խնդրեմ խորին հարգանացս հավաստիքը»: