Տպել
20.05.2016
Աշխատանքային քննարկում ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում
1 / 1

Մայիսի 20-ին ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում Գագիկ Մինասյանի նախագահությամբ տեղի է ունեցել «ՀՀ վերահսկիչ պալատի մասին» ՀՀ օրենքի լրամշակման նպատակով ձեւավորված աշխատանքային խմբի հերթական հանդիպումը:

Աշխատանքային խմբի ներկայացուցիչները քննարկել են գործող օրենքի 5-րդ եւ 6-րդ հոդվածները՝ դրանք նոր օրենքի համար մշակելու նպատակով: Ըստ Գագիկ Մինասյանի՝ հոդվածները շատ կարեւոր են ապագա օրենքի համար, քանի որ հոդվածներից մեկը սահմանում է այն գործառույթները, որոնք պետք է ունենա Հաշվեքննիչ պալատը, իսկ մյուսը՝ այն լիազորությունները, որոնք պետք է տրվեն Հաշվեքննիչ պալատին՝ այդ գործառույթներն իրականացնելու համար:

Քննարկումների ընթացքում ներկաները ներկայացրել են տարբեր դիրքորոշումներ. արդյունքում որոշում է կայացվել քննարկված հարցերի վերաբերյալ առաջիկայում սահմանել կոնցեպտուալ մոտեցումներ, որոնք էլ կներառվեն այն տեքստում, որը կլրամշակվի իրավաբանների աջակցությամբ:

Գագիկ Մինասյանը հույս է հայտնել, որ հունիսի վերջին արդեն պատրաստ կլինի օրենքի նախագիծը, որի վերաբերյալ աշխատանքային խմբի բոլոր ներկայացուցիչների մասնակցությամբ կկազմակերպվեն քննարկումներ: